ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերտերությունները պետք է ապացուցեն, որ իրենց որդեգրած արժեքները կեղծ չեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմն ու խաղաղ բնակչության դեմ իրականացվող ագրեսիվ ու անմարդկային գործողությունները, միանշանակ, վկայում են այն մասին, որ հակառակորդն անկարող է հայի անվտանգության ապահովման մասին խոսել: Միանշանակ է նաև, որ Ադրբեջանը վերածվել է ահաբեկչական երկրի և, փաստացի, ոչ միայն արհամարհում է միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ նորմերը, այլև հերթական անգամ ապացուցում է, որ թուրքական խանության վերածված երկիրը չի կարող հանդուրժել, որ հայերն իրենց պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրեն ու իրենց իրավունքն իրացնեն: Եվ այդ ճանապարհին պատրաստ է ամեն ինչի, անգամ՝ տարածաշրջանն ահաբեկիչներով ողողելուն և խառնաշփոթ իրավիճակ ստեղծելուն: Սա արդեն խոսում է միջազգային ահաբեկչական երկիր լինելու մասին և, բնական է, որ հարցն այլևս դուրս է եկել միայն հայի դեմ պայքար լինելու տրամաբանությունից:

Խոսքը Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները սպասարկելուն և ողջ Անդրկովկասն ապականելու մասին է, որին այսօր արդեն ակատես է լինում ողջ աշխարհը: Այս մասին գիտեն նաև Ռուսաստանում, և մեկ անգամ չէ, որ ռուս փորձագետները խոսել են Ադրբեջանը միջազգային ահաբեկչության կենտրոնի վերածելու փաստի մասին, որը նաև սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տակ գտնվող ողջ տարածաշրջանի համար: Ուստի, գերտերությունները պետք է ոչ միայն սահմանափակվեն պրոտոկոլային հայտարարություններով, այլ՝ հստակ քայլեր ձեռնարկեն Արցախի ճանաչման ուղղությամբ, ցույց տալու համար, որ իրենց որդեգրած արժեքները կեղծ չեն, իսկ ռեալ կյանքում գործում են ոչ միայն թղթի վրա, այլև՝ գործողությունների տեսքով:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular