ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը միայնակ դիմագրավում է միջազգային ահաբեկչությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչպես հայտնի է` Հայաստանի գլխավոր դատախազությունը Իրանին և Ռուսաստանին է փոխանցել ապացույցները, որ հայկական կողմը ձեռք է բերել ադրբեջանական կողմում ահաբեկիչների առկայության և Արցախի դեմ մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ: Եթե Երեւանը փոխանցել է ապացույցներ, ապա դա նշանակում է, որ դրանք ակնկալել են Մոսկվան ու Թեհրանը, այլապես հազիվ թե վերցրել են զուտ քաղաքավարությունից կամ պարտադրված: Օրերս ՌԴ գլխավոր դատախազը հայտարարել էր, որ ահաբեկիչների առկայությունը կարող է դառնալ հակաահաբեկչական գործողությունների հիմք: Գլխավոր դատախազն իհարկե խուսափել է խոսել ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի հանդեպ հակաահաբեկչական գործողությունների մասին, բայց մյուս կողմից հարց է առաջանում՝ իսկ էլ ու՞մ, եթե խոսքը այնտեղ գտնող ահաբեկիչների մասին է: Թե հատկապես ինչ բնույթ կամ ձևաչափ կենթադրեն այդ գործողությունները, այլ հարց է:

Միանշանակ դժվար է պատկերացնել, որ Ռուսաստանը կամ Իրանն անմիջական ռազմական հարվածներ հասցնեն Ադրբեջանի տարածքում տեղակայված ահաբեկիչներին, այս տարբերակը միանգամից դուրս է գալիս տրամաբանությունից: Միևնույն ժամանակ, սակայն, եթե Բաքուն վերածվել է տարածաշրջանը «երկրորդ» Սիրիայի վերածելու թուրքական պլանի բութ գործիքի, ապա Մոսկվային ու Թեհրանին չի մնում այլ բան, քան հարցը լուծել սուր միջոցներով:

Ինչպես ասում են, եթե Ռուսաստանն ու Իրանը չզբաղվեն ահաբեկիչներով, ապա ահաբեկիչները կզբաղվեն նրանցով: Հայաստանը փաստորեն տվել է ահաբեկիչներով զբաղվելու փաստական հիմքերը, ինչպես թերևս ակնկալել էին Ռուսաստանն ու Իրանը: Փաստացի նշյալ պետությունների հետ համագործակցությունը կարող է լինել հակաահաբեկչական այն կոալիցիայի մասին, որի կոչն արել էր Արցախի նախագահը և որի համար հատուկ Ռուսաստանին և Իրանին դիմել էր Արցախի ԱԺ-ն: Ըստ էության՝ Արցախից հնչած կոչը ռեգիոնալ սպառնալիքի բնույթի ընկալման, այլ ոչ կոնկրետ քաղաքական ձևաչափերի մասին էր։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular