ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քիչ առաջ վարչապետի մամուլի ասուլիսի ժամանակ շենքի առաստաղը փլվել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլի մամուլի ասուլիսի ժամանակ շենքի առաստաղը փլվել է, որի հետեւանքով տուժել է երեք կին։ Նրանցից երկուսին հիվանդանոց են տեղափոխել, իսկ մյուսին տեղում են օգնություն ցուցաբերել, հայտնում է Life–ը։

Միջադեպը տեղի է ունեցել Բրիսբենում։ Շենքում, որտեղ ընթանում էր ասուլիսը, փլուզվել էր առաստաղը։ Հաղորդվում է, որ վարչապետը չի տուժել։

ABC News–ի փոխանցմամբ՝ շենքի 36-րդ հարկում առաստաղի փլուզման պահին վարչապետն ու մամուլի ասուլիսի մասնակիցներն այլ սենյակում են եղել։

Ոստիկանության տեղեկություններով՝ փլվել էր նախասրահի առաստաղը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular