Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Ե­թե հրա­դա­դար տե­ղի չու­նե­նա, նշա­նա­կում է՝ Ռու­սաս­տանն այլևս չու­նի այն ազ­դե­ցու­թ­յու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում, ինչ նախ­կի­նում». «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

Հրա­դա­դա­րի հաս­տատ­ման մոս­կո­վյան բա­նակ­ցու­թյուն­նե­րից 6 օր է ան­ցել, բայց Ադր­բե­ջա­նը ոչ միայն այն չի պահ­պա­նում, այլև թե­ժաց­նում է պա­տե­րազ­մը Ար­ցա­խի սահ­մա­նի ողջ եր­կայն­քով, գոր­ծի դնում նաև դի­վեր­սիոն խմ­բե­րը։ Ըստ քաղ­տեխ­նո­լոգ ԱՐ­ՄԵՆ ԲԱԴԱ­ԼՅԱ­ՆԻ, ե­թե Ռու­սաս­տա­նին չհա­ջող­վի հաս­նել այդ փաս­տաթղ­թի ի­րա­գործ­մա­նը, ի­մա՝ հրա­դա­դա­րի պահ­պան­մա­նը, նշա­նա­կում է, մեր տա­րա­ծաշր­ջա­նում ռու­սա­կան ազ­դե­ցու­թյան գո­տին էա­կան թու­լա­նա­լու է, ո­րը նաև մեծ խն­դիր­նե­րի ա­ռաջ է կանգ­նեց­նե­լու հենց ՌԴ-ին։ Ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցել ենք քաղ­տեխ­նո­լո­գի հետ։

-Չնա­յած հրա­դա­դա­րի վե­րա­բե­րյալ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյա­նը, Ադր­բե­ջա­նը ռազ­մա­կան ակ­տիվ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­րու­նա­կում է։ Կա՞ գոր­ծուն մի մե­խա­նիզմ, ո­րը կա­րող է գո­նե ժա­մա­նա­կա­վոր խա­ղա­ղու­թյուն պար­տադ­րել թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մին, որ­պես­զի զո­հե­րին ռազ­մա­կան գո­տուց դուրս բե­րեն։

-Քա­նի դեռ Ադր­բե­ջա­նը հա­մոզ­ված է, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րով կա­րող է էա­կան ար­դյունք ու­նե­նալ, պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու է։ Թուր­քիա­յի հս­կո­ղու­թյունն Ադր­բե­ջա­նի վրա գնա­լով ա­վե­լի է մե­ծա­նում։ Ա­վե­լին, Թուր­քիա­յի խոր­հր­դա­րա­նում Էր­դո­ղա­նը հայ­տա­րա­րեց, որ պայ­քա­րը գնում է ի­րենց, այ­սինքն՝ թուր­քա­կան հո­ղե­րի հա­մար, և ա­մեն ինչ ա­նե­լու են դրանք ա­զա­տագ­րե­լու հա­մար։ Թուր­քիան Ադր­բե­ջա­նը հա­մա­րում է թուր­քա­կան տա­րածք։ Գաղտ­նիք չէ նաև, որ Ադր­բե­ջա­նի զին­վո­րա­կան վեր­նա­խա­վի հան­դեպ ան­վս­տա­հու­թյուն կար, դրա հա­մար ԳՇ պե­տը փոխ­վեց։ Թուր­քիա­յին ևս ձեռն­տու է, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը եր­կար ձգ­վեն, որ­պես­զի Ռու­սաս­տա­նի հա­մար խն­դիր ստեղ­ծի և ցույց տա, որ տա­րա­ծաշր­ջա­նում ին­քը ևս նրան հա­վա­սար խա­ղա­ցող է և հար­ցը պի­տի լու­ծի ռու­սա­կան կող­մի հետ։ Բա­ցի սրա­նից, Սի­րիա­յում և Լի­բիա­յում տե­ղի ու­նե­ցած գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով Թուր­քիան Ռու­սաս­տա­նի հան­դեպ վրե­ժի զգա­ցում ու­նի, քա­նի որ Ռու­սաս­տա­նը թույլ չտ­վեց, որ այդ եր­կր­ներն ամ­բող­ջո­վին անց­նեն Թուր­քիա­յի վե­րահս­կո­ղու­թյան տակ։ Քա­նի դեռ Թուր­քիան իր վե­րա­բեր­մուն­քը չի փո­խել, հրա­դա­դար չի կա­րող լի­նել։ Մեկ այլ տե­սան­կյու­նից էլ հրա­դա­դար հնա­րա­վոր է, ե­թե Ադր­բե­ջա­նի ռե­սուրս­նե­րը սպառ­վեն, բայց ա­նընդ­հատ այդ երկ­րին զի­նամ­թերք է մա­տա­կա­րար­վում, և այս պա­րա­գա­յում մնում է կր­կին Թուր­քիա­յի դե­րա­կա­տար­ման, նրա քա­ղա­քա­կա­նու­թյան զս­պու­մը։
Այս ա­մե­նում էա­կան է նաև այն հան­գա­ման­քը, որ ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը տե­ղի են ու­նե­նում Ռու­սաս­տա­նի սահ­ման­նե­րին շատ մոտ, ո­րից 80 կմ հա­րավ են տե­ղա­կայ­ված ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րը, ո­րոնց ռու­սա­կան զոր­քե­րը ոչն­չաց­նում են Սի­րիա­յում։ Հի­մա դրանք ե­կել են ար­դեն ՌԴ սահ­ման­նե­րին շատ մոտ և կախ­ված այն բա­նից, թե ինչ քա­ղա­քա­կա­նու­թյուն կոր­դեգ­րի այս հար­ցում Ռու­սաս­տա­նը, պարզ կլի­նի՝ հրա­դա­դա­րը կպահ­պան­վի՞, թե՞ ոչ։ Այս­տեղ նաև դր­ված է Ռու­սաս­տա­նի, որ­պես քա­ղա­քա­կան դե­րա­կա­տա­րի, խն­դի­րը։ Ե­թե հրա­դա­դար տե­ղի չու­նե­նա, նշա­նա­կում է Ռու­սաս­տա­նը այլևս չու­նի այն ազ­դե­ցու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում, ինչ նախ­կի­նում։ Իսկ ե­թե Ռու­սաս­տա­նը թու­լա­նում է Հա­րա­վա­յին Կով­կա­սում, սկ­սե­լու են այլ վայ­րե­րում գոր­ծըն­թաց­ներ տե­ղի ու­նե­նալ, օ­րի­նակ՝ Դո­նեց­կում, Լու­գանս­կում, Մեր­ձդ­նեստ­րում, Մի­ջին Ա­սիա­յում, գու­ցե նաև Աբ­խա­զիա­յում։ Այ­սինքն, մի քա­նի գոր­ծոն­նե­րի առ­կա­յու­թյան պայ­ման­նե­րում է հնա­րա­վոր, որ Ադր­բե­ջա­նը հրա­դա­դա­րի գնա։ Մյուս կող­մից էլ չի կա­րե­լի բա­ցա­ռել այն, որ Ադր­բե­ջա­նի ներ­սում խն­դիր­ներ կա­ռա­ջա­նան, քա­նի որ մեծ թվով զո­հեր են ե­ղել, և այդ մա­սին փաս­տում են ոչ միայն հայ­կա­կան, այլև չե­զոք աղ­բյուր­նե­րը։ Սա ևս կա­րող է ստի­պել Ադր­բե­ջա­նին կրա­կը դա­դա­րեց­նել։ Չնա­յած նա ստա­նում է և ա­հա­բե­կիչ­ներ, և սպա­ռա­զի­նու­թյուն, բայց տան­կեր, զրա­հա­տեխ­նի­կա թույլ չի տր­վում ինք­նա­թի­ռով ու այլ ճա­նա­պար­հով Ադր­բե­ջան մտ­ցնել։ Մինչ­դեռ հենց այս ռե­սուրս­ներն են ար­դեն սպառ­վում Ադր­բե­ջա­նում, ին­չը ևս կա­րող է նրան ստի­պել գնալ հրա­դա­դա­րի։ Ռու­սա­կան փոր­ձա­գետ­ներն էլ են փաս­տում, որ այն, ին­չի այ­սօր հա­սավ Ադր­բե­ջա­նը, ա­ռա­վե­լա­գույնն է, սրա­նից հե­տո ա­վե­լին չի կա­րո­ղա­նա­լու ստա­նալ։

-Այ­սօր, ըստ էու­թյան, Ռու­սաս­տան-Թուր­քիա դի­մա­կա­յու­թյուն ենք տես­նում տա­րա­ծաշր­ջա­նում։ Ա­վե­լին, Ա­լիևը նա­խօ­րեին հայ­տա­րա­րեց, թե ի­րենց խն­դի­րը միայն Ար­ցա­խը չէ, այլ տա­րա­ծաշր­ջա­նում քա­ղա­քա­կան ազ­դե­ցու­թյան գո­տի­նե­րի փո­փո­խու­թյունն է։ Ռու­սաս­տա­նը կկա­րո­ղա­նա՞ պահ­պա­նել մեր տա­րա­ծաշր­ջա­նում իր ազ­դե­ցու­թյունն այն դեպ­քում, որ Ադր­բե­ջա­նը, ինչ­պես նշե­ցիք, ամ­բող­ջո­վին Թուր­քիա­յի հս­կո­ղու­թյան տակ է։

-Պայ­մա­նա­կա­նո­րեն ա­սեմ, ե­թե շատ վատ զար­գա­ցում­ներ լի­նեն, Ստե­փա­նա­կեր­տը ընկ­նի, հա­ջոր­դը լի­նե­լու է Թավ­րի­զը, հե­տո ՌԴ-ի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րը, ո­րը կձգ­վի դե­պի Ստավ­րո­պոլ և Կրաս­նո­դար։ Սա ռու­սա­կան կող­մում լավ են հաս­կա­նում, գի­տեն, որ ի­րենք պի­տի Թու­րա­նի դեմ պայ­քա­րեն։ Միա­ժա­մա­նակ ռուս վեր­լու­ծա­բան­ներն ար­դեն հաս­կա­նում են, որ Ադր­բե­ջա­նի վրա այլևս վե­րահս­կո­ղու­թյուն չու­նեն, հա­զիվ հինգ տո­կո­սի ազ­դե­ցու­թյուն ու­նե­նան, Թուր­քիան է այն­տեղ հիմ­նա­կան թե­լադ­րո­ղը։ ՌԴ-ն Ադր­բե­ջա­նը կորց­րել է, կկա­րո­ղա­նա՞ն հետ վերց­նել Թուր­քիա­յից, գու­ցե։ Վրաս­տա­նում ևս ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյուն չկա, այն­տեղ թուրք-ադր­բե­ջա­նա­կան ազ­դե­ցու­թյունն է մեծ, ո­րով­հետև այդ երկ­րում նրանք տն­տե­սա­կան մեծ ներդ­րում­ներ ու­նեն և այդ լծակ­նե­րով կա­րո­ղա­նում են ի­րենց տի­րույ­թում պա­հել Վրաս­տա­նը։ Այս տա­րա­ծաշր­ջա­նում միակ եր­կի­րը, որ­տեղ Ռու­սաս­տա­նի ազ­դե­ցու­թյու­նը մեծ է, Հա­յաս­տանն է, ու սա այն­տեղ շատ լավ հաս­կա­նում են։ Ե­թե Ար­ցա­խում ան­ցան­կա­լի զար­գա­ցում­ներ լի­նեն, նրանք կորց­նե­լու են նաև Հա­յաս­տա­նը և ար­դեն ա­նի­մաստ էլ է դառ­նա­լու Գյում­րիում ռու­սա­կան ռազ­մա­բա­զա պա­հե­լը, և ինչ­պես ռուս վեր­լու­ծա­բան­նե­րից մե­կը ճիշտ ըն­դգ­ծեց, այն մեկ օ­րում կդառ­նա ա­մե­րի­կյան, իսկ Ռու­սաս­տանն էլ Հա­րա­վա­յին Կով­կա­սից ամ­բող­ջո­վին դուրս կմղ­վի, ըստ այդմ, նաև Հյու­սի­սա­յին Կով­կա­սից։

-Ե­թե Ադր­բե­ջանն ամ­բող­ջո­վին Թուր­քա­յի հս­կո­ղու­թյան տակ է, ին­չու՞ ռուս փոր­ձա­գի­տա­կան շր­ջա­նակ­ներն այս օ­րե­րին մշ­տա­պես պա­րի­տե­տը պահ­պա­նում են, Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը գրե­թե հա­վա­սար տի­րույ­թում դի­տար­կում։

-Այդ չե­զո­քու­թյու­նը սկզբ­նա­կան շր­ջա­նում էր դրսևոր­վում, որ­քան Էր­դո­ղա­նի խա­ղա­քար­տերն ա­վե­լի են բաց­վում, այն­քան այդ փոր­ձա­գետ­նե­րը հաս­կա­նում են, որ չպետք է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև հա­վա­սա­րու­թյան նշան դնեն, ո­րով­հետև Ադր­բե­ջանն այս պա­հին ի­րենց հա­մար կո­րած է։ Պա­տե­րազ­մը սր­բագ­րեց շա­տե­րի մո­տե­ցում­նե­րը։ Ե­թե նախ­կի­նում ա­սում էին, որ Հա­յաս­տա­նը ՀԱՊԿ-ի ան­դամ է, իսկ Ադր­բե­ջա­նը ռազ­մա­վա­րա­կան գոր­ծըն­կեր և եր­կու­սին էլ չպետք է նե­ղաց­նել, այ­սօր ի­րա­վի­ճա­կը փոր­ձա­գի­տա­կան մա­կար­դա­կում այլ է։ Իշ­խա­նու­թյու­նը, ա­յո, փոր­ձում է պա­րի­տե­տը պահ­պա­նել, բայց փոր­ձա­գի­տա­կան, վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րում ի­րա­վի­ճակ է փոխ­վել, նրանք ան­թույ­լատ­րե­լի են հա­մա­րում հայ­կա­կան կող­մի պար­տու­թյու­նը։

-Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի այս թեժ ի­րա­վի­ճա­կում ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րը խո­սեց բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի բո­վան­դա­կու­թյան մա­սին և կր­կին հի­շեց­րեց «Լավ­րո­վի պլա­նը», ո­րին հա­ջոր­դեց ՀՀ վար­չա­պե­տի ու­ղեր­ձը։ Ին­չու՞ տա­րածք­նե­րի հան­ձն­ման մա­սին այս պա­հին բարձ­րա­ձայն­վեց և, Ձեր տպա­վո­րու­թյամբ, Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րի ու­ղեր­ձում կա՞ր հս­տակ պա­տաս­խան այդ ա­ռա­ջար­կին։

-Նախ «Լավ­րո­վի պլա­նը» նոր չէ և վեց ա­միս ա­ռաջ այն ներ­կա­յաց­վեց, հայ­տա­րար­վեց, որ փու­լա­յին տար­բե­րակն է քն­նարկ­վում, ո­րով պի­տի ա­ռա­ջին փու­լում 5 շր­ջան­նե­րը հանձ­նեն։ Սա­կայն հայ­կա­կան կողմն այդ ժա­մա­նակ չպա­տաս­խա­նեց այս հայ­տա­րա­րու­թյա­նը։ ՌԴ արտ­գործ­նա­խա­րարն իր նա­խօ­րեի հար­ցազ­րույ­ցում նաև նշեց, որ վեր­ջին 2 տա­րում դրա շուրջ են բա­նակ­ցու­թյուն­ներ ըն­թա­ցել, այ­սինքն մեր իշ­խա­նու­թյան հա­մար դա նո­րու­թյուն չէր։ Եր­կու տա­րի է դրա շուրջ են բա­նակ­ցում։ Իսկ թե ին­չու հի­մա այդ մա­սին բարձ­րա­ձայ­նե­ցին, ո­րով­հետև պա­տե­րազմ­նե­րը շատ բա­ներ սր­բագ­րում են։ Ե­թե մի բան կա­րո­ղա­նում ես ոչ պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում չհ­րա­պա­րա­կայ­նաց­նել, պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ստիպ­ված ես լի­նում փա­կագ­ծեր բա­ցել, դրա հա­մար Լավ­րո­վը խո­սեց 5 շր­ջան­նե­րի հան­ձն­ման մա­սին։ Դա իբր պի­տի լի­նի խա­ղա­ղու­թյան և ար­ցախ­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան դի­մաց, բայց օ­րերս Ադր­բե­ջա­նը հար­վա­ծեց Հա­յաս­տա­նի հր­թի­ռա­յին կա­յան­քին, սա­կայն ՀԱՊԿ-ը դրան ոչ մի ար­ձա­գանք չտ­վեց։ Սա էլ անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ տվող կա­ռույցն է։

-Երբ ՀԱՊԿ-ի մի­ջամ­տու­թյան մա­սին խոսք է լի­նում, ռու­սա­կան կող­մը միշտ ըն­դգ­ծում է, թե նախ Հա­յաս­տա­նը պի­տի դի­մի, որ­պես­զի այդ կա­ռույ­ցը հա­մա­պա­տաս­խան գոր­ծըն­թաց սկ­սի։

-Ան­կախ հան­գա­ման­քից Հա­յաս­տա­նը դի­մում է ՀԱՊԿ-ին, թե ոչ, երբ Հա­յաս­տա­նի տա­րածքն է ռմ­բա­կոծ­վում, Ռու­սաս­տանն առն­վազն պի­տի դիր­քո­րո­շում հայտ­նի, դա չի նշա­նա­կում, որ իր ողջ ռազ­մա­կան ա­վիա­ցիա­յով կամ նա­վա­տոր­մով պի­տի հար­ձակ­վի ու Ադր­բե­ջա­նը ոչն­չաց­նի։ Պար­զա­պես պի­տի հս­տակ դիր­քո­րո­շում հայտ­նի, գո­նե արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան մա­կար­դա­կով։ Թե ինչ գոր­ծո­ղու­թյուն կի­րա­կա­նաց­նեն ՀԱՊԿ-ի մա­կար­դա­կով, դա այլ հարց է, բայց առն­վազն դիր­քո­րո­շում պի­տի հայտ­նել, երբ Հա­յաս­տա­նի տա­րած­քում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տար­վում։ Ի դեպ, այս պահ­վածքն ան­գամ ռուս փոր­ձա­գետ­նե­րի շր­ջա­նում է հար­ցեր ա­ռա­ջաց­նում։ Ե­թե Ադր­բե­ջա­նը հար­վա­ծում է ՀԱՊԿ-ի տա­րած­քին, իսկ ՀԱՊԿ-ը դրա մա­սին որևէ դիր­քո­րո­շում չի հայտ­նում, այդ կա­ռույ­ցը պահ­պա­նե­լու ի­մաս­տը ո՞րն է։
Ինչ վե­րա­բե­րում է «Լավ­րո­վի պլա­նին», Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի դիր­քո­րոշ­մա­նը, խա­ղա­ղու­թյու­նը լավ բան է, բայց տա­րածք հանձ­նել խա­ղա­ղու­թյան, այն է՝ ոչ մի բա­նի դի­մաց, ըն­դու­նե­լի չէ։ Չկան պայ­մա­նագ­րեր, ստո­րագր­ված հա­մա­ձայ­նագ­րեր։ 5 շր­ջան հանձ­նե­լով, Ադր­բե­ջա­նը մո­տե­նում է հայ­կա­կան բնա­կա­վայ­րե­րին, և ե­թե նա դի­վեր­սիոն խումբ է ու­ղար­կում բնա­կա­վայ­րեր ոչն­չաց­նե­լու հա­մար, խա­ղա­ղա­պահ­ներն ի՞նչ պի­տի ա­նեն, Ար­ցա­խի տա­րած­քում նրանց բռ­նե՞ն։ Ե­թե տան­կե­րով Ադր­բե­ջանն այդ­տե­ղից սկ­սում է ռմ­բա­կո­ծել հայ­կա­կան գյու­ղե­րը, ի՞նչ պի­տի ա­նեն խա­ղա­ղա­պահ­նե­րը, պի­տի գնան Ադր­բե­ջա­նի տա­րածք դրանք չե­զո­քաց­նե՞ն։ Ընդ­հան­րա­պես խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման ա­ռու­մով շատ հար­ցեր կան, դրանք միայն ռու­սա­կա՞ն խա­ղա­ղա­պահ­ներն են լի­նե­լու, թե՞ ոչ։ Ար­դյոք Ֆրան­սիան և ԱՄՆ-ը հա­մա­ձա՞յն են, որ այդ գոր­տում միայն ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­ներ լի­նեն։ Ադր­բե­ջա­նը հա­մա­ձա՞յն է այդ խա­ղա­ղա­պահ­նե­րին։ Ա­լիևը հայ­տա­րա­րել է, որ խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը լի­նե­լու է բա­նակ­ցու­թյուն­նե­րի վեր­ջին փու­լում, երբ Ար­ցա­խում էլ հայ չի լի­նե­լու ու խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյունն էլ ոչ մե­կին պետք չի լի­նե­լու։ Ի­րա­նը հա­մա­ձա՞յն է խա­ղա­ղա­պահ­նե­րին, դրանք ի՞նչ կար­գա­վի­ճակ են ու­նե­նա­լու՞, ո՞ր տա­րած­քում են տե­ղա­կայ­վե­լու, ի՞նչ գոր­ծա­ռույթ­ներ են ի­րա­կա­նաց­նե­լու, ու՞մ են են­թարկ­վե­լու, ո՞վ է նրանց ղե­կա­վա­րե­լու, ֆի­նան­սա­վո­րե­լու, ի՞նչ հա­րա­բե­րու­թյուն են ու­նե­նա­լու Ար­ցա­խի ժո­ղովր­դի, ռազ­մա­քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյան, Ադր­բե­ջա­նի ղե­կա­վա­րու­թյան հետ... Բա­զում բարդ հար­ցեր կան, ո­րոնք հս­տա­կեց­ման կա­րիք ու­նեն։ Հե­տո ի՞նչ է նշա­նա­կում խա­ղա­ղու­թյան ա­պա­հո­վում, ե­թե Ադր­բե­ջա­նը շա­րու­նա­կի ռմ­բա­կո­ծել Ար­ցա­խը, խա­ղա­ղա­պահ­ներն ի՞նչ են ա­նե­լու։ Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի մա­սին էլ հար­ցը թող­նում են հե­տա­գա­յին, այդ հե­տա­գան ե՞րբ է, 5, 10, 25 տա­րի հե­տո՞, ո՞վ է այդ կար­գա­վի­ճա­կը ո­րո­շե­լու, միայն ԼՂՀ-ում ապ­րող բնակ­չու­թյու՞նը, թե՞ այն­տեղ վե­րա­դար­ձող ադր­բե­ջան­ցի­նե­րը... Կամ ա­սում են, թե տա­րածք­ներ հանձ­նե­լուց, խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կա­յու­մից հե­տո բաց­վում են նաև կո­մու­նի­կա­ցիոն ճա­նա­պարհ­նե­րը, բա որ ու մի ադր­բե­ջան­ցի գնաց ու պառ­կեց եր­կաթգ­ծի վրա, որ­տե­ղով ապ­րանք­ներն Ադր­բե­ջա­նից Հա­յաս­տան են գա­լիս, ու ա­սաց, թե թույլ չի տա­լիս ապ­րանք­նե­րը Հա­յաս­տան գնան, քա­նի որ իր պա­պը Շու­շիից է, ու պի­տի Շու­շին ի­րենց վե­րա­դարձ­նել։ Խա­ղա­ղա­պահն ի՞նչ պի­տի ա­նի, գնա այդ քա­ղա­քա­ցուն մի կողմ քա­շի, որ գնացք­ներն աշ­խա­տե՞ն։ Այլ բան է, ե­թե տա­րածք­նե­րը վե­րա­դարձ­վում են ու առն­վազն եր­կու շր­ջա­նով (Լա­չին, Քել­բա­ջար) Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը ճա­նաչ­վում է և խա­ղա­ղա­պահ­ներ են տե­ղա­կայ­վում։ Իսկ տա­րածք հանձ­նել խա­ղա­ղու­թյան հա­մար, ո­րը մեկ օր հե­տո կա­րող է չլի­նել, պար­զա­պես ան­հե­ռան­կա­րա­յին է։

-Այս պա­տե­րազ­մից հե­տո պի­տի՞ վե­րա­նա­յել բա­նակ­ցա­յին ողջ գոր­ծըն­թա­ցը, այ­սինքն բո­վան­դա­կա­յին ա­ռու­մով լրիվ այլ փաս­տա­թու՞ղթ պի­տի սե­ղա­նին դր­վի, թե՞ ժա­ռան­գա­կա­նու­թյու­նը պի­տի ա­պա­հով­վի։ Ի՞նչ սր­բագ­րում­ներ պի­տի ա­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րում։

-Պա­տե­րազ­մը սր­բագ­րում է ժա­ռան­գա­կա­նու­թյու­նը, այ­սինքն՝ պահ­պա­նում ենք բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը, բայց չեմ կար­ծում, որ պետք է ա­մեն ինչ 0-ից սկ­սենք։ Շատ հար­ցեր պետք է 0-ից սկ­սել, ո­րոշ բա­ներ էլ շա­րու­նա­կել այն­տե­ղից, որ­տեղ այ­սօր կա։ Հար­ցին ա­ռա­վել լավ կա­րող են պա­տաս­խա­նել Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը, քա­նի որ բո­լոր տե­ղե­կու­թյուն­նե­րին նրանք են տի­րա­պե­տում։ Այ­սօր իշ­խա­նու­թյուն­նե­րը կանգ­նած են Ար­ցա­խի ճա­նաչ­ման ճա­նա­պար­հին, կգ­նա՞ն մինչև վերջ, թե՞ ոչ։ Ե­թե ճա­նա­չենք, քա­նի՞ եր­կիր կհետևի մեզ։ Այն­պես չէ, որ մեր­ժում են այդ ծրա­գի­րը, բայց հայ­կա­կան կող­մը ո­չինչ չի ա­ռա­ջար­կում։ ՈՒ այ­դու­հան­դերձ, պա­տե­րազ­մը սր­բագ­րում է ար­ցա­խյան հար­ցի շատ կե­տեր։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan