Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ապա­վի­նել ինք­նա­գի­տակ­ցու­թյա­նը՝ Covid-ով չզբա­ղեց­նե­լու այն տե­ղը, որը կա­րող է անհրաժեշտ լինել վի­րա­վոր զին­վո­րին․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում կորոնավիրուսով վարակման թվերն սկսել են աճել: Միայն երեկվա դրությամբ հաստատվել է Covid-19 ով վարակման 1371 նոր դեպք, ինչը ռեկորդային ցուցանիշ է: ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է վարակման հայաստանյան թվերին՝ այդ համատեքստում դիտարկելով նաև այն պատերազմական իրավիճակը, որում գտնվում ենք: Նա մի քանի հանգամանք է առանձնացրել ու կիսվել այս փուլի համար կարևոր խորհուրդներով:

«Վարակի դեմ պայքարի միջոցառումների մասին բոլորն արդեն գիտեն, և, ցավոք, դրանց ավելացնելու որևէ այլ սպեցիֆիկ միջոց չկա: Մենք չենք կարող ասել, օրինակ՝ հակավիրուսային միջոց կամ պատվաստանյութն արդեն կա, բոլորդ եկեք պատվաստվելու: Մնացել ենք երեք միջոցառման վրա՝ ձեռքերի հիգիենա, դիմակներ, սոցիալական հեռավորության պահպանում: Իհարկե, որպես քաղաքացի, ինքս էլ եմ հասկանում, որ այս սթրեսային իրավիճակում ժողովրդի համար այդ խորհուրդները նույնիսկ երբեմն հակառակ ռեակցիա են առաջացնում, բայց գոյություն ունի հետևյալ օրենքը. պատերազմական իրավիճակները, ինչպես նաև արտակարգ իրավիճակները միշտ նպաստում են վարակիչ հիվանդությունների աճին: Այս փուլում պանդեմիայի մոլեգնող շրջանում ենք:

Խոսքն աշխարհի բոլոր երկրների մասին է: Եվրոպան էլ է արդեն երկրորդ ալիքի մեջ: Եվ աշխարհում առկա թվերը ցույց են տալիս, որ, ի տարբերություն առաջին ալիքի, երկրորդ ալիքն ավելի ինտենսիվ է ընթանում: Ես երեկ տեսա, որ լուրջ խնդիր կա, օրինակ՝ Անգլիայում, Իսպանիան ևս կրկին խնդրի առաջ է կանգնում: Այսինքն, աշխարհում է խնդիրը, իսկ պատերազմը մի քանի անգամ մեծացնում է վարակի տարածման հավանականությունը»,-ասաց Մերի Տեր-Ստեփանյանը՝ փաստելով, որ արդեն համավարակի երկրորդ ալիքն է գլուխ բարձրացրել:

«Եթե նայենք կորագծին, կտեսնենք, որ մենք օգոստոսի վերջից արդեն անկում ունեինք: Սեպտեմբերին կորագիծը լավ իջել էր: Հիմա արդեն դեպքերի կտրուկ ավելացում ունենք, որն արտահայտվում է կորի բարձրացմամբ: Աճում է նաև մահացությունը: Մենք այսօր պետք է ապավինենք մեր ինքնագիտակցությանը, որպեսզի այն տեղը, որը կարող է հիվանդանոցում զբաղեցնել վիրավոր զինվորը, չզբաղեցնի թոքաբորբով, Covid-ով տառապող հիվանդը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Նա բնակչությանը կոչ արեց այս փուլում հնարավորինս պատվաստվել գրիպի դեմ, որովհետև, ըստ մասնագետի, գրիպով հիվանդացության բարձրացման հավանականություն ևս կա:

«Գրիպի վակցինան արդեն հասանելի է: Պայքարենք գոնե նրա դեմ, ինչը կարող ենք կանխել: Որքան հնարավոր է՝ շուտ պետք է պատվաստվեն հատկապես ռիսկի խմբերում գտնվող քաղաքացիները, որովհետև պատշաճ իմունիտետի մակարդակ միայն չորս շաբաթ հետո է լինում: Այսինքն, սեզոնին արդեն պատրաստ կլինեն գրիպի դեմ պայքարելուն: Գոնե այն, ինչը հնարավոր է նվազեցնել, պետք է դա փորձենք անել»,- ընդգծեց համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ավելի կոշտ մեթոդների հնարավորությանն ու անհրաժեշտությանը պետական մակարդակով, նա նշեց. «Դա կախված է թե՛ երկրի այսօրվա ռազմական դրությունից, թե՛ տնտեսական իրավիճակից: Եվ, ճիշտն ասած, չգիտեմ, թե այս փուլում, օրինակ՝ որքանով է նպատակահարմար խոսել «լոքդաունի» մասին: Իսկ դպրոցները փակելն ու երեխաներին երկու շաբաթով արձակուրդ ուղարկելը միանշանակ դրական էր: Եվ իմ խորհուրդն այն է, որ շատ մեծ ուշադրություն դարձվի հատկապես տրանսպորտին, որովհետև տրանսպորտում օդափոխությունը գնալով վատանում է, սկսում են արդեն պատուհանները փակ երթևեկել, տրանսպորտում հաճախ նաև դիմակներ չեն կրում:

Այս ուղղությանը շատ մեծ ուշադրություն պետք է դարձնել, որովհետև ամենասերտ շփումը մենք այդտեղ ենք ունենում: Որքան կողքից նայում եմ՝ այդ հատվածում լուրջ խնդիր կա»: Վերջում անդրադառնալով հիմնական կանոնների պահպանմանը՝ մեր զրուցակիցն ընդգծեց թե՛ դիմակների, թե՛ ձեռքերի հիգիենայի և թե՛ սոցիալական հեռավորությունը պահպանելու կարևորության մասին: «Չեմ կարող ասել, թե սրանցից որն է ավելի առաջնային, բայց երեքն էլ միասին անհրաժեշտ է պահպանել: Դիմակ պետք է կրել հատկապես փակ, առավել ևս չօդափոխվող տարածքներում: Այսօր Եվրոպայում «6-ի կանոն» մոտեցումն է գործում: Այսինքն, վեց հոգուց ավելի չեն թույլատրում հավաքվել փակ տարածքներում: Որքան հնարավոր է, պետք է խուսափել փակ տարածքներում մեծ կուտակումներից:

Սա նվազեցնելու է թե՛ մնացած օդակաթիլային վարակիչ հիվանդությունների, թե՛ Covid-ի տարածման հավանականությունը: Մեզ մոտ արձանագրված թիվը վկայում է այն մասին, որ մենք անտեսել ենք այդ կանոնները: Սա, միգուցե, բնական է այն իրավիճակում, որում մենք ենք այսօր, և մոռանում ենք նաև այդ կանոնների մասին, բայց փորձը ցույց է տալիս, որ չի կարելի մոռանալ, քանի որ այսպես շարունակելու դեպքում առողջապահական համակարգի համար մենք լուրջ բեռ կունենանք»,-եզրափակեց Մերի Տեր-Ստեփանյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿԱրմեն Գրիգորյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը կարևորել են ապրիլի 5-ի ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըԱդրբեջանը քանդել է օկուպացված Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին Հագել են ԱԱԾ աշխատակցի հագուստն ու արել իրենց գործը․ մանրամասներԼրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համարՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբանԹուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելՓաշինյանն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՌԴ Պետդումայի նախագահը սատարում է «օտարերկրյա գործակալների մասին» օրենք ընդունելու Վրաստանի մտադրությունըՍամվել Վարդանյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքներից տեղեկություն չունենք. պաշտպան«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասինՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել ենԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներինԱրտակ Ալեքսանյանի տան բակում 2 արկ է ընկելԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՎաշինգտոնն ու Բրյուսելը ցանկանում են տապալել Վրաստանի իշխանությանը․ ՌԴ Պետդումայի խոսնակԴավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժեց միջնորդությունըՏավուշցիները գիտակցում են, որ Փաշինյանը եկել էր իրենց գլխի տակ փափուկ բարձ դնելու. ՊետրոսյանԱյս խումբը չունի ռազմավարություն, սրանք միայն զիջում են, հանձնում և մտածում թե ինչպես արդարացնեն. ԽաչիկյանՌուսական զորախումբը հեռանում է Լեռնային Ղարաբաղից. ո՞րն է հապշտապության պատճառը Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած տղամարդկանց հայտնաբերել են. մանրամասներՎրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածելԱրտակարգ դեպք Պուշկին փողոցում. ի՞նչ է տեղի ունեցել (տեսանյութ)«Գլխավորն է՝ չանցնել սահմանը. Երևանը կարող է հրաժարվել Բաքվի հետ խաղաղության պայմանագրից» ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. ԶախարովաԵս չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Նոր նշանակումներ՝ Մայր ԱթոռումԱրցախի հիմնախնդրի կարգավորում, հայ պատանդների ազատ արձակում. ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդը», ներկայացվել են նպատակներըՍիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել ԱրարատումՄանկապղծության դեպք՝ Վարդենիսում. 13-ամյա աղջկա են բռնաբարելԱրտակարգ դեպք Հայաստանում. 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացունՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդունՔաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետումՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Որ հիվանդությունների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինիՆոր օրենք՝ դպրոցականների համարԼավ լուր ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համարStop_nikol ակցիան կառավարության շենքի դիմաց. այս պահին ընթանում է նաև կառավարության նիստը «Պրոթեզով մարդ է, խի՞ եք տանում»․ քաղաքացիները՝ ոստիկանին Նավթի գները նվազել են Նոր մանրամասներ 36 կգ ոսկու գողության մասովԱրցախցիներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք միանում ՃՏՊ մահվան ելքովՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 18-ի Մեկ օրում՝ երկու երկրաշարժԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը
Ամենադիտված