Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բնակարանային շուկայում վերջին շրջանում նկատվում են գնային նոր տեղաշարժեր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին ամիսներին սպառողական վարկերի աճը բանկերի վարկային պորտֆելում էապես դանդաղել է։ Ակնհայտ է, որ ֆինանսական հաստատությունները սկսել են զգուշանալ սպառողական վարկերի տրամադրումից։ Դրանք այն վարկերն են, որոնք մարդիկ վերցնում են՝ առավելապես իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար։

Ընդունված է ասել, որ սպառողական վարկերի ավելացումը լավ օրից չի գալիս։ Այլ հնարավորություններ չունենալով՝ մարդիկ ստիպված են լինում օգտվել վարկային թանկ միջոցներից։

Նշենք, որ սպառողական վարկերը համարվում են վարկերի ամենաթանկ հատվածներից մեկը, եթե ոչ՝ ամենաթանկը։ Դրանց գինը բանկային համակարգում հասնում է տարեկան ընդհուպ մինչև 24 տոկոսի։

Ամեն դեպքում, դա չի խանգարում, որպեսզի շատերն օգտվեն սպառողական վարկերից։ Պատահական չէ, որ այսօր դրանք զբաղեցնում են բանկերի վարկային պորտֆելի ամենամեծ հատվածը, որը վերջին տարիներին էապես ավելացել է։

Սպառողական վարկերի նկատմամբ ակտիվությունն ավելի մեծացավ 2018-2019թթ.՝ կապված մի շարք գործոնների, այդ թվում՝ հատկապես դրսից տրանսպորտային միջոցներ ներկրելու բուռն գործընթացի հետ։ Շատեր փորձեցին այդ ճանապարհով ձեռք բերել տրանսպորտային միջոցներ՝ հետագայում, մաքսասակագնային նոր կարգավորումներով պայմանավորված, ավելի մեծ գին չվճարելու ակնկալիքով։

Բանկերի վարկային պորտֆելում, օգոստոսի վերջի դրությամբ, սպառողական վարկերն անցնում են 958 մլրդ դրամից։ Այն համարժեք է գրեթե 2 մլրդ դոլարի։ Սպառողական վարկերը կազմում են բանկերի վարկային պորտֆելի գրեթե 27 տոկոսը։

Նախորդ 3 տարվա ընթացքում դրանց տեսակարար կշիռն ավելացել է գրեթե 7 տոկոսային կետով։ Սա մեծ քայլ է նման ժամանակահատվածի կտրվածքով։

Անկախ նրանից, թե ինչի հետ է կապված եղել սպառողական վարկերի նման բարձր ակտիվությունը, ինչ-որ պահի դա որոշակի ռիսկեր է առաջացնում, եթե վարկային բեռի ավելացումը չի ուղեկցվում վարկառուների եկամուտների համարժեք աճով։ Առաջանում է շեղում վարկային բեռի և եկամուտների միջև, ինչը կարող է խնդիրներ ստեղծել այդ գումարների վերադարձելիության հետ կապված։ Թերևս, սա էլ ստիպում է բանկերին ավելի զգուշավոր լինել իրենց հետագա գործողություններում։ Մի բան, ինչն ըստ էության հիմա մենք նկատում են սպառողական վարկերի շուկայում։

Վերջին ամիսներին սպառողական վարկերի աճի դինամիկան էապես ընկել է։ Այդ երևույթը նկատվեց համավարակից անմիջապես հետո։

Մի պահ բանկերի սպառողական վարկերի պորտֆելը նույնիսկ նվազեց։ Դա արձանագրվեց մասնավորապես մարտից հետո, երբ հայտնի դարձավ, որ աստիճանաբար մտնում ենք համավարակի ակտիվ փուլ, և կառավարությունը ստիպված եղավ որոշակի սահմանափակումներ կիրառել։

Արդեն ապրիլին բանկերի սպառողական վարկերի պորտֆելը նվազեց 5 մլրդ դրամով։ Այդ միտումը պահպանվեց նաև մայիսին։ 2 ամսվա ընթացքում բանկերի սպառողական վարկերի պորտֆելը կրճատվեց ընդհանուր առմամբ 8 միլիարդով։

Հունիսին կորցրածը վերականգնվեց, սակայն արդեն չկար նախկին ակտիվությունը։ Հաջորդող շրջանում սպառողական վարկերի պորտֆելի աճն էապես դանդաղեց։ Հուլիսին այն ավելացավ՝ ընդամենը 1,2 միլիարդ, օգոստոսին՝ 1,6 մլրդ դրամով։

Ընդհանուր առմամբ մարտից հետո բանկերի սպառողական վարկերի պորտֆելի աճը կազմել է ընդամենը 6,5 միլիարդ։ Պատկերացնելու համար, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել վերջին ամիսներին այս հատվածում, նշենք, որ այս տարվա մարտին՝ փետրվարի նկատմամբ, սպառողական վարկերն ավելացել էին 17 մլրդ դրամով։

Ակնհայտ է, որ վերջին շրջանում բանկերը սկսել են զգուշավորություն ցուցաբերել սպառողական վարկերի տրամադրման նկատմամբ։ Դա կապված է հիմնականում վարկառուների եկամուտների փոփոխություններին։ Համավարակից հետո տնտեսական զարգացումներով և մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ հասարակության որոշ հատվածի մոտ տեղի է ունեցել եկամուտների  կրճատում, ինչը ստիպում է ֆինանսական հաստատություններին սահմանափակել սպառողական վարկերի նկատմամբ ներկայացվող պահանջարկը։

Մյուս կողմից՝ վերջին տարիների ակտիվ վարկավորումից հետո, ինչպես փաստել են Կենտրոնական բանկի ուսումնասիրությունները, տնային տնտեսությունների մոտ տեղի է ունեցել վարկային բեռի ծանրացում։ Մի բան, ինչն ահազանգ է բանկերի համար՝ իրենց հետագա գործողությունները կառուցելու ճանապարհին։

Հատկապես որ, դա ուղեկցվում է հասարակության եկամուտների կորուստներով և տնտեսության մեջ ձևավորված անորոշություններով ու անցանկալի երևույթներով։

Ի տարբերություն սպառողական վարկերի, վարկավորման ակտիվությունը շարունակել է համեմատաբար բարձր մնալ հիպոթեքի դեպքում, որքան էլ սա վարկային շուկայի այն մյուս՝ ոչ պակաս կարևոր հատվածն է, որը կրկին առնչվում է ֆիզիկական անձանց կամ տնային տնտեսություններին։

Ապրիլին արձանագրված նվազումից հետո, բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը մայիսից վերստին ավելացել է։ Այն ոչ միայն ամբողջությամբ հետ է բերել կորցրածը, այլև զգալիորեն առաջ է անցել նախորդ շրջանից։

Վերջին տվյալներով՝ բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 428 մլրդ դրամ։ Ապրիլի կրճատումից հետո ընկած 4 ամիսների ընթացքում այն ավելացել է 37 մլրդ դրամով։

Հիպոթեքի շուկայում պահպանված ակտիվությունը, ըստ ամենայնի, կապված է եղել եկամտային հարկի արտոնության հետ։ Ինչպես հայտնի է, վերջին շրջանում քննարկվում է այդ արտոնության վերանայման հարցը։ Թերևս, դա էլ ստիպում է շատերին շտապել մինչ այդ օգտվելու դրա ընձեռած հնարավորությունից՝ իրենց բնակարանային կարիքը բավարարելու համար։

Հատկապես որ, բնակարանային շուկայում վերջին շրջանում նկատվում են գնային նոր տեղաշարժեր։ 2 տարի շարունակ արձանագրվող թանկացումից հետո՝ արդեն մի քանի ամիս է, ինչ շուկան մտել է գնանկումային փուլ։ Ճիշտ է, պաշտոնական տվյալների համաձայն՝ գները դեռևս չեն հասել նախորդ տարվա մակարդակին, բայց շարունակում են նվազել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներինՀիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Իրանը հայտարարել է, որ մի քանի անօդաչու թռչող սարք է խոցել 11 ժամ գազ չի լինի Ռուբլին ու դոլարը ավելի էժանացանԻ՞նչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՌուսաստանում ինքնաթիռ է կործանվել «Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել ենԱդրբեջանի Իլ-76 ինքնաթիռը թռել է Իսրայելի «Օվդա» ավիաբազա (լուսանկար)Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացումՓաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «ՔՊ»-ի նիստ․ քննարկել են ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերող հարցերԹուրքիայում 2-րդ ուժգին երկրաշարժն է գրանցվելՎրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ ՄիլլերԻնչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժիցՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համարՀամառոտ ամփոփում ՀՀ մրցակցային դատավարության դրսևորումներից. Հովհաննես Քոչարյան Ոսկեպարում այլ բան է խոսել, Կիրանցում և Բերքաբերում՝ մեկ այլ. Միհրան Մախսուդյանը՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասինԱրևմուտքի՝ նոր պատերազմի քարտ-բլանշը ԲաքվինՀակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆՊենոպլաստ, կպչուն ժապավեն և առանց ղեկի. ինչի՞ց է պատրաստված ռուսական կամիկաձե անօդաչու թռչող սարքը
Ամենադիտված