Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հա­մա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը կա­րև­որ նշա­նա­կու­թյուն ունի ոչ մի­այն ամուր թի­կունք ունե­նա­լու, այ­լև ռազ­մա­ճա­կա­տում հա­ջո­ղու­թյուն­ներ գրան­ցե­լու հար­ցում․«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա սանձազերծեց այնպիսի պայմաններում, երբ աշխարհում թևածում է կորոնավիրուսի համաճարակի արդյունքում ստեղծված ճգնաժամը՝ իր բացասական հետևանքներով հանդերձ։ Ադրբեջանը նույնիսկ ցանկություն չունեցավ լսել միջազգային առողջապահական կազմակերպությունների այն կոչերը, որ չպետք է սրել հակամարտությունները մինչև համամարդկային այս խնդրի լուծումը, քանի որ դրանք կարող են հանգեցնել լուրջ հումանիտար աղետների և համավարակի դեմ պայքարը երկրորդ պլան մղել։

Եվ իսկապես, ռազմական գործողությունների փաստը իրավիճակ է փոխել համավարակի դեմ արդյունավետ պայքարի հարցում։ Եթե նախքան ռազմական գործողությունները մեր հասարակության ուշադրությունը սևեռված էր համավարակի դեմ պայքարի վրա, ապա հակամարտության գոտում իրավիճակի սրումը, կարծես, երկրորդ-երրորդ պլան է մղել համավարակի թեման։ Այս իրավիճակում, բնականաբար, հանրությանը հուզող հիմնական հարցը դարձել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, և քաղաքացիները շատ դեպքերում սկսել են անտեսել համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման անհրաժեշտությունը, դիմակներ չկրել և այլն։

Բացի այդ, մեծ քանակության մարդկանց շփումները և կուտակումները սկսել են դառնալ սովորական երևույթ։ Արդյունքում վերջին օրերին աննախադեպ չափերով ավելացել է վարակակիրների թիվը: Ներկայիս ցուցանիշներն արդեն ավելի են, քան հունիսի վերջի-հուլիսի սկզբի տվյալները, երբ համաճարակի տարածման առաջին ալիքը մոտավորապես հասել էր իր պիկին։ Երեկ արդեն ունեցել ենք հիվանդացության աննախադեպ՝ 1371 դեպք մեկ օրվա համար: Ըստ էության, կորոնավիրուսի երկրորդ ալիքը Հայաստանում հասել է մեծ չափերի, որն իր մեջ էական վտանգներ է պարունակում։ Նախ՝ լուրջ սթրեսի է ենթարկվում առողջապահության համակարգը, որն այս օրերին ստիպված է աշխատել երեք ուղղություններով՝ այն հիվանդները, որոնք միշտ եղել են ու կան, պատերազմում վիրավորվածներն ու կորոնավիրուսով վարակվածները։

Ուստի այս պայմաններում առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածությունը թուլացնելու տարբերակներից մեկը կարող է լինել կորոնավիրուսով վարակակիրների թվի նվազումը։ Արդյունքում երկշաբաթյա արձակուրդ տրվեց հանրակրթական դպրոցներին: Երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Սակայն, որքան էլ առկա վիճակում բարդ լինի, համակարգային լուծումներ են պետք, որպեսզի հանրության ուշադրությունից չվրիպի համավարակի դեմ պայքարի կարևորությունը։ Որպեսզի քաղաքացիները պահպանեն հակահամաճարակային կանոնները, անհրաժեշտ է ոչ միայն ակտիվացնել հանրության հետ աշխատանքները, այլև որոշակի վերահսկողության մեխանիզմներ ներդնել։

Չենք ասում, որ ներկայիս պայմաններում պետք է շարունակել մարդկանց զանգվածաբար տուգանել, առավել ևս հազիվ թե այս վիճակում որևէ մեկի մտքով անցնի ամբողջական «լոքդաունը», բայց պետք է ամեն անգամ արձանագրել հակահամաճարակային կանոնների խախտումները և պահանջել, որպեսզի քաղաքացիները հետևողական լինել դրանք պահելու հարցում։ Թեպետ, եթե մինչպատերազմական վիճակը շատ ավելի առաջնային էր պետական համապատասխան կառույցների գործունեությունը, ապա հիմա առավել քան երբևէ կարևորվում է յուրաքանչյուրիս պատասխանատվության աստիճանը, որպեսզի հիվանադանալով՝ թիկունքից չհարվածենք պատերազմի մեջ գտնվող երկրին:

Հարկ է հաշվի առնել, որ համավարակի տարածմամբ ավելի ծանրաբեռնելով առանց այն էլ լուրջ ծանրության տակ հայտնված առողջապահական համակարգը՝ մեծ ռեսուրսներ ենք կորցնում, որոնք կարող ենք ներդնել միայն ռազմաճակատի սպասարկմանը։ Այլ կերպ ասած՝ համավարակի դեմ պայքարը կարևոր նշանակություն ունի ոչ միայն ամուր թիկունք ունենալու, այլև ռազմաճակատում հաջողություններ գրանցելու հարցում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)Իրականում Ադրբեջանի նպատակն է Հայաստանի իշխանությունից 4+4 բանաձևով ստանալ 8 գյուղ․ Տիգրան ԱբրահամյանԳործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից61-ամյա Եղիսապետ Տ․-ն մահացել է
Ամենադիտված