Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր կարող են կանգնեցնել լայնածավալ պատերազմը տարածաշրջանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսպես կոչված` միջազգային հանրությունը շարունակում է մտահոգություններ հայտնել և կոչերով հանդես գալ՝ Արցախում արդեն երկու շաբաթից ավել ծավալվող մարտական գործողությունների առիթով: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը, որը կոչված է խաղաղություն ապահովել, կարծես, մոռացել է իր այդ բուն առաքելության մասին և բավարարվում է ոչինչ չասող, տրաֆարետային կոչերով: Նույնը կարելի է ասել մյուս միջազգային կառույցների մասին. ԵՄ-ն այսօր շարունակում է դիտորդի կարգավիճակում մնալ, ՆԱՏՕ-ն, որի անդամը այսօր զբաղված է բացահայտ ահաբեկչությամբ, նույնպես լռում է և չի էլ փորձում սանձել Թուրքիային: Լռում է նաև ԱՄՆ-ն, միայն երեկ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն լղոզված հայտարարություն արեց՝ Թուրքիայի այս պատերազմում ունեցած դերակատարության մասով: Ուշագրավ է, որ հենց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էր պատերազմական գործողությունների մեկնարկից մեկ-երկու օր առաջ իր քաղաքացիներին խորհուրդ տալիս զերծ մնալ Հայաստան այցելել՝ նշելով հատկապես այն տարածքները, որտեղ օրեր հետո թռչում էին թշնամու ԱԹՍ-ները: Գերմանիան, Մեծ Բրիտանիան, ՅՈւՆԻՍԵՖ-ը նույնպես բավարարվել են ոչինչ չասող մտահոգություններ արտահայտելով: 

Միայն երեք երկիր է, որ այս օրերին գործուն քայլեր են իրականացրել՝ օր առաջ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ: Այս առումով առաջին հերթին հարկ է ընդգծել ՌԴ դերը, թե դիվանագիտական մակարդակում՝ ԱԳՆ ղեկավար Լավրովի միջնորդությամբ ընդունվեց հրադադարի մասին որոշումը, որը սակայն գործեց ընդամենը հինգ րոպե: Սակայն, Մոսկվան մինչ օրս էլ շարունակում է ակտիվ դիվանագիտական քայլեր գործադրել՝ իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ: Մյուս կողմից տեղեկություն է տարածվել, որ ռուսական զինված ուժերը հարված են հասցրել Սիրիայում տեղակայված ահաբեկիչների ճամբարներին, իսկ Թուրքիան, ինչպես գիտենք, հենց այնտեղից էր վարձու գրոհայիններ մատակարարում Ադրբեջան: Իհարկե, ռուսական կողմը ահաբեկչության վտանգի դեմ պայքարում է նաև իր շահերից ելնելով, քանի որ արդեն իսկ պարզ է Թուրքիայի նպատակը՝ իրավիճակը լարել նաև Հյուսիսային Կովկասում` այսպիսով ցնցելով նաև Ռուսաստանը: 

Հաջորդ երկիրը, որը այս օրերին ջանքեր է գործադրում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ դա հարևան Իրանն է: Իրանական կողմից հնչում են բավական հստակ մեսիջներ ուղղված թուրք-իսրայելական տանդեմին, և այդ մեսիջները կապված են իսրայելական զենքի մատակարարման և տարածաշրջանում իսրայելական գործոնի ամրապնդման հետ, ինչը Իրանը որևէ կերպ չի հանդուրժելու: Բացի այդ, Իրանի պետական լրատվամիջոցները բավական ակտիվ կերպով լուսաբանում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ելույթները: Օրեր առաջ Իրանը իսրայելական ԱԹՍ էր ոչնչացրել, որը Արդբեջանի կողմից սխալմամբ հանգրանվել էր Իրանի հետ սահմանամերձ տարածքում: Իրականումՙ բնավ էլ պատահական չէր, որ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական միասնական կենտրոն ստեղծելու առաջարկը ուղղված էր հենց ՌԴ-ին և Իրանին: 

Երրորդ երկիրը, որը հակամարտության առաջին իսկ օրվանից ամենա բարձր մակարդակով հստակ դիրքորոշում է հայտնել, Ֆրանսիան է: Նախագահի և արտգործնախարարի մակարդակով քաղաքական գնահատական է տրվել Թուրքիայի՝ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձերին: Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանը մոտ օրերս կքննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը, ինչը ինքնին մեծ ձեռբերում է հայկական կողմի համար: 

 

 

Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)«Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ (տեսանյութ) Օկուպացված Բերձորում իջեցվել է Ռուսաստանի դրոշը Սուրեն Պետրոսյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել Նաիրի Հոխիկյանը Տավուշից կոչ է անում«Փաշինյանը նոր հայկական տարածքներ է հանձնում. Բաքուն ավելին կպահանջի»Ղրղզստանի նախագահն Ալիևի հետ կայցելի օկուպացված Արցախ ԱԺ պատգամավորները տեսակցել են երեկ Տավուշում ապօրինի ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Ինչու ՊՆ փոխգնդապետը զոքանչին ծեծելուց հետո իրեն զրկեց կյանքիցԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասինԽոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում․ կրակը տեսանելի է հարյուր մետրից«Ողջու՜յն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է»․ Նարեկ ՍահակյանՄարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 24-ին Հայաստանն ունի 7 մասնակից 24 ժամ ջուր չի լինիՆոր քարտեզ է հրապարակվել․ որտե՞ղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո «Հայը նա է, ով գիտի Հայաստանի իրական սահմանները». Սարգիս Ծատուրյան1915թ. սկսվել է Հայոց մեծ եղեռնը․ պատմության այս օրը (24 ապրիլ)Ինչպես են գիշերը բերման ենթարկել տավուշցիներին (տեսանյութ) Էրդողանի նոր հանձնարարությունը ՓաշինյանինՔաղաքացին նախկին ճոպանուղու շենքի երկրորդ հարկից ընկել է զրոյական հարկ․ ի՞նչ է հայտնի Նավթի գներն աճել են Օր 5-րդ․ ճանապարհը շարունակում է փակ մնալՍուրեն Պետրոսյանին պատրաստվում են տեղափոխելԹուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ ԿարապետյանՓաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ այլ տարածքներ չեն հանձնվելու․«Հրապարակ» Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի այցին զուգահեռ քաղաքացիներին թույլ չեն տալիս բարձրանալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Ռուբլին և դոլարը կտրուկ էժանացել ենՊայթյուն-փլուզում է տեղի ունեցել, կա զոհՈստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ)Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ է տեղի ունեցելՊահեստազորի գնդապետ Մախսուդյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom HouseՏավուշում կատարվողը ստորություն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից (տեսանյութ)ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնումԱվելի քան 20 քաղաքացի է բերման ենթարկվել Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհին (տեսանյութ)Ռուսաստանը կորցնում է Անդրկովկասը. Ադրբեջանից հեռանալուց հետո մենք կլքենք նաև Հայաստանը ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանըԲագրատաշենում ճանապարհ փակելիս ձերբակալվել է քաղաքագետ Սուրեն ՊետրոսյանըԱյն հակազդեցությունը և դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին պիտի դառնա համահայաստանյան, համաժողովրդական․ ՍաղաթելյանԲոլոր պետական աշխատողներին հրահանգել են իրենց սոցիալական ցանցերի էջերից հեռացնել Արցախի հետ առնչություն ունեցող ցանկացած ինֆորմացիա Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ ՍարգսյանՈւկրաինայում պաշտպանության փոխնախարարն ազատվել է աշխատանքիցՈստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված իրավիճակ՝ Բագրատաշեն–Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)Ջահերով երթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակին՝ ուղիղԻնձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունիցԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղպահները այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ)
Ամենադիտված