ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք գործող կառավարությունն ունի հետագա քայլերի ռազմավարություն, թե՞ չունի. Ստեփան Դանիելյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
«Արցախի խնդիրը միջազգային հարց է ու լուծումը միջազգային քաղաքականության տիրույթում է (ընդունենք դա, թե չընդունենք, դրանից ոչինչ չի փոխվում), իսկ բանակի հաջողություններն ու անհաջողությունները բանակցային պրոցեսի սեղանին են դրվելու։ Պետք է հասկանանք, որ պատերազմը շարունակվում է, որովհետև քաղաքական լուծումներ դեռ չկան։
Հիմա զուգահեռաբար բանակցություններ ու ռազմական գործողություններ են ընթանում ու դրանք փոխկապակցված են ու միմյանց վրա փոխազդող։ Սխալ քաղաքականություն վարելը տանում է կորուստների, այդ թվում նաև մարդկային, և՝ հակառակը։
Խնդիրը շատ հստակ է, արդյո՞ք գործող կառավարությունն ունի հետագա քայլերի ռազմավարություն, թե՞ չունի։ Դեռևս հասկանալի տեսակետ կառավարությունը չի հայտնել։ Պարզ ասենք, եթե գիտեք ինչ եք անում, ասեք, որ գիտեք ու մեզանից ինչ եք ուզում դրա համար, եթե չգիտեք, ապա ․․․ ի՞նչ։
Եթե ունեք, ապա մենք պետք է դա տեսնենք և համախմբվենք կառավարության շուրջը, եթե չունեք, տեղը զիջեք նոր կառավարությանն, եթե նման ծրագիր առաջարկող քաղաքական պլատֆորմ կա, նաև կան դրա իրականացնողները, որոնք ունակ են խոսել միջնորդների հետ ու նրանց համար վստահելի են։ Եթե դա էլ չկա, ապա ուրիշ խոսակցություն։
Ըստ պատերազմական իրավիճակի կանոնների, որոշումները պետք է չափազանց արագ ընդունվեն։
"Ամեն ինչ ռազմաճակատին" կարգախոսն ոչ միայն տարբեր տեսակի ռեսուրսներին է վերաբերվում, այլև ճիշտ որոշումներ կայացնելուն ու կայացնողներին։ Դա հիմա ամենակարևոր ռեսուրսն է». իր ֆեյսբուքյան էջում գրել է Ստեփան Դանիելյանը։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular