ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի՝ ահաբեկիչների հետ համագործակցությունը, նորություն չէ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Ադրբեջանն ահաբեկիչների հետ համագործակցությունը սկսել է դեռևս 1992-1994 թվականների Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Եվ այն, որ հիմա ադրբեջանա-թուրքական քարոզչական մեքենան փորձում է միջազգային հանրությանն ապակողմնորոշել, թե իբր Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններում չկան թուրքական մասնակցություն, ահաբեկիչ-վարձկաններ, չեն թիրախավորվում եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտներ, չի համապատասխանում իրականությանը:
 
«Ռուսաստանի արտաքին հետախուզության պետը ներկայացրեց, որ կան վարձկան ահաբեկիչներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ԱՄՆ պետքարտուղարը ևս խոսել են այդ մասին և Թուրքիային մեղադրել, որ վարձկաններով է ապահովում Ադրբեջանին»,-ասաց Հարությունյանը:
 
Այդ մասին են խոսում նաև այլ պետություններ՝ Ավստրիան, Հունաստանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը: Կան ապացույցներ, բայց, փաստորեն, հակառակորդը փորձում է հերքել անհերքելին: Հարությունյանը շեշտել է նաև, որ դա սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ նաև ողջ տարածաշրջանի պետությունների համար, ուստի միջազգային կառույցները ևս պետք է քայլեր ձեռնարկեն տարածաշրջանը ահաբեկիչներից մաքրելու և անվտանգություն ապահովելու համար:
 
Նարեկ Բաբայան
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular