ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տվյալներ կան լիբիացի զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անկախ լրագրող Լինդսի Սնելն իր Twitter-յան էջում հաղորդել է, որ Լիբիայից զինյալներին տեղափոխում են Լեռնային Ղարաբաղ՝ պատերազմին մասնակցելու համար: 

Սնելը շեշտել է, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղ ուղարկված մոտ 300 սիրիացի զինյալներ ետ են վերադարձել Սիրիայի Արաբական Հանրապետություն:

Այսօր հաղորդել են, որ 52 սիրիացի զոհվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում: Նրանց մարմինները սիրիա-թուրքական սահմանային կետում փոխանցվել են հարազատներին:

Հոկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Թուրքիայի կողմից աջակցվող սիրիացի վարձկանները պատրաստվում են տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Հայաստանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից կռվում են չորս հազար զինյալներ: «The Wall Street Journal»-ի տվյալների համաձայն՝ որոշ ժամանակ անց, հարյուրավոր վարձկաններ՝ կատաղի մարտերի պատճառով, խնդրել են ետ վերադառնալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular