ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանն ու Կառլոս Պետրոսյանն ակտիվացել են. Նրանք անթաքույց աջակցում են Օսկանյանին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սկսել է անթաքույց աջակցել Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը:

Այս օրերին նա հանդիպում է ունենում տարբեր հեղինակավոր անձանց, նրանց կուսակցության շուրջ «համախմբելու» համար:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԳ նախկին նախարարի ստեղծած կուսակցության օգտին է աշխատում նաև Ռոբերտ Քոչարյանի ամենահավատարիմ ուժային ղեկավարներից մեկը՝ ՀՀ ազգային անվտանգության նախկին պետ Կառլոս Պետրոսյանը:

Մեր տեղեկություններով՝ Կառլոս Պետրոսյանը նեղ շրջապատում խոստովանել է, որ Օսկանյանը ԵՄ դեսպանների հետ վերջին հանդիպմանը եկել է համաձայնության, որ այս անգամ ԱԺ ընտրությունների վերաբերյալ խուսափեն շտապ գնահատական տալ:

Հետընտրական ընդվզում լինելու դեպքում, եվրոպացի դեսպանները, Օսկանյանի հավաստմամբ, խոստացել են աջակցել ընդդիմությանը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular