Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հնա­րա­վոր է մեր­ժել թուր­քա­կան ապ­րան­քի ներ­մու­ծու­մը, եթե պե­տու­թյու­նը մշա­կի հա­մա­պա­տաս­խան մե­խա­նիզմ­ներ»․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում պատերազմի մեկնարկից օրեր անց սոցիալական ցանցերում սկսեց շրջանառվել թուրքական ապրանքներից հրաժարվելու անհրաժեշտության թեզը։ Հիմնական միտքը հետևյալն է՝ «մեր փողով զենք են գնում, հետո կրակում մեր զինվորների վրա»։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ վերջին տարիների ընթացքում ոչ մեկ անգամ այս թեման ակտիվացել և ակտուալացել է, քանի անգամ են կոչեր հնչել, օրվա և շաբաթվա կտրվածքով իրականացվել որոշակի ակցիաներ։ «Հետո ինչ-որ պահի և ինչ-որ հանգամանքներից ելնելով այս գործընթացը դադարել է։

Ինչո՞ւ եմ սա ֆիքսում։ Եթե հետ գնանք և տեսնենք այդ հին հայտարարությունները և մեկնաբանությունները, ըստ էության, փոխվել են միայն այս պատերազմի ինտենսիվ գործողությունները և ատելության ֆոնի ավելացումը, բայց դրանից տնտեսական կառուցվածքը չի փոխվում։ Հիմա խնդիրը պետք է դիտարկենք այս հարթության մեջ։ Արդյոք հնարավո՞ր է մերժել թուրքական ապրանքի ներմուծումը։ Այո՛, հնարավոր է, եթե պետությունը ձեռնարկի համապատասխան քայլեր։ Պետությունը պետք է ուսումնասիրի և հասկանա, թե որ երկրներում նույն գնային սեգմենտում կան համարժեք առաջարկներ, որոնք այսօր կան Թուրքիայում։

Վերցնենք տեքստիլ արտադրանքը, հագուստի մի մասը կարող է կոմպենսացվել, օրինակ՝ չինական ապրանքով, իսկ թելի պարագայում չինականները հնարավոր է համապատասխան որակ չկարողանան ապահովել։ Այսինքն՝ պետք է հասկանանք, թե թելերն ու կտորը որտեղից ենք կարողանալու նույն գնով ներմուծել։ Հաջորդ հարցը՝ եթե անգամ հագուստը փոխարինելու ենք չինականով, ապա պետք է հասկանանք, որ գործ ենք ունենալու ծավալների մեծացման հետ, որովհետև երկու-երեք հազար դոլարով հնարավոր էր գնալ և Թուրքիայից ապրանք բերել, իսկ Չինաստանից հնարավոր չէ։ Պետությունը պետք է կարողանա գործիքակազմ մշակել, որպեսզի գործարարների միավորումը՝ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը, այսինքն՝ մի քանի ԱՁների միավորումով ձևավորվող գործառույթը, այսպես ասած, պարզեցված կամ որոշակի առումով արտոնություն ստացած կարգավիճակ ունենա ինչ-որ ժամանակ՝ շուկայում դիրքավորվելու համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը։

Նա ընդգծում է՝ երբ ամեն ինչ կազմակերպվի պետական մակարդակով և համապատասխան ծրագրերի միջոցով, անպայման կունենանք արդյունք, որի պարագայում ինքներս վնասներ չենք կրի։ «Եթե չկազմակերպենք պետական մակարդակով, ապա այս փուլում միայն մեզ կվնասենք։ Լրիվ այլ հարց է, երբ քննարկում ենք Թուրքիայից ներմուծվող ապրանքի իրացման կամ ներմուծման փուլում խնդիրների ստեղծումը, որով իսկ կասեցնում ենք կամ բարդացնում թուրքական ապրանքի մուտքը ՀՀ տարածք, մեկ այլ հարց է, երբ դիտարկում ենք արդեն իսկ Թուրքիայից Հայաստան ներմուծված ապրանքը, որի համար մեր քաղաքացիները վճարել են։

Այս փուլում Թուրքիային արդեն համապատասխան օգուտը որպես պետություն տվել ենք, որովհետև մեր քաղաքացին գնացել է, ապրանքի համար վճարել և բերել Հայաստան։ Երբ ՀՀ տարածքում չենք գնում ապրանքը, վնասում ենք բացառապես մեր քաղաքացուն և մեր պետական բյուջեին, որովհետև այդ շրջանառությունն իր հերթին ստեղծելու էր համապատասխան հարկային պարտավորություններ, որն էլ գնալու էր բյուջե։ Արդյոք կարելի՞ է քննարկել հենց այս փուլում այդ ապրանքների իրացման, դուրսբերման հարցը։ Սա քննարկման ենթակա է, կարելի է կազմակերպել այդ ապրանքների ինքնարժեքային հաշվարկները և կազմակերպել վերաարտահանում այլ երկիր։

Վերաարտահանման ընթացքում բիզնեսը կրում է տույժեր, որոնք էլ պետք է վճարի պետությունը։ Կարծում եմ՝ բյուջեի վրա այս պահին տույժտուգանքի բեռ դնելը սխալ կլինի։ Բայց պետք է մշակել մեխանիզմ, որը կկանխի թուրքական ապրանքների հետագա ներմուծումը, այլ ոչ թե առկա ապրանքի վաճառքը։ Այս փուլում պետք է շրջանցենք հուզական, հայրենասիրական ֆոնի վրա հորդորներով, կոչերով դիմելու մեխանիզմը, ստեղծենք պետական համապատասխան կուրս և հետո միայն հայրենասիրական կոչերով այնպես անենք, որ այդ կուրսը պահելը հեշտ լինի։

Կոչերն անհրաժեշտ են, որպեսզի սկսենք համապատասխան պետական մոտեցում ցույց տալ, պետությունը կհասկանա, որ կա թուրքական ապրանքներից հրաժարվելու հանրային պահանջ, մյուս կողմից արդեն պետք է այնպես անենք, որ պետության գործիքակազմի ներդրումից հետո հանրային պահանջը հեշտացնի որոշման կյանքի կոչումը»,-նշում է մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս փուլում պետք է հավասարակշռենք մեր էմոցիաները, ինչպես պատերազմական իրավիճակում ենք բոլորին ասում, որ մի կողմից չափազանցված էյֆորիան է սխալ, մյուս կողմից էլ՝ հիասթափությունը, պետք է սթափ և զգոն մտածողություն, նույնն էլ պետք է անել նաև տնտեսական կյանքում։

«Շատ կարևոր է, որ խնդիրը չմղենք երկրորդ պլան և կարևորենք այն, որ պետք է քայլեր ձեռնարկենք, որ հնարավորինս քչացնենք կամ զրոյի հասցնենք հանրապետության տարածքում թուրքական ապրանքների առկայությունը, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ չլինի դրա նկատմամբ կարոտ և պահանջ։ Այսօր շուկայում շատ մեծ ծավալի թուրքական ապրանք ունենք։ Պետք չէ նաև, որ մեզ խաբենք, թուրքական ապրանքների վրայից մաքրենք անունը և ասենք, որ սա դարձավ տեղական։ Պետք չէ գնալ ինքնախաբեության, պետք է ընդգծված կուրս, ապրանքների ծավալների իրացման ապահովում կամ վերաարտահանման ապահովում, եթե համարժեք ապրանքների ներմուծում կարողացել ենք ապահովել, որովհետև տեղական արտադրության կազմակերպումը դժվար է, մեկ օրում չի լինի, ժամանակատար գործընթաց է։

Բացի դա, շուկաների հստակ տարանջատում, որոնք ենք փորձելու ինքնուրույն «փակել», որոնց պարագայում է ներմուծում լինելու և որ երկրներից: Այս ամենի կոմպլեկտ ներդրման պայմաններում հեշտությամբ կկարողանանք ամբողջությամբ հրաժարվել թուրքական ապրանքներից։ Հակառակ պարագայում ունենալու ենք կարճաժամկետ կտրվածքով հայրենասիրական կոչ-հորդորներ,իսկ այդ ընթացքում տուժելու են բացառապես մեր տնտեսվարող սուբյեկտները։ Մինչ հաջորդ ներմուծումներն այս ֆոնը բավականին նվազելու է, մարդիկ հիասթափվելու են, որ կոչերը տեղ չհասան, իսկ այդ ապրանքները լավ էլ վաճառվեցին և ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք երկար տարիներ։ Այս ամենը պետք է կանոնակարգել և հարցի վերաբերյալ ունենալ պետական դիրքորոշում»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար)Քաղաքագետը բացահայտել է, թե հանուն Արևմուտքի հետ մերձեցման Ռուսաստանի մերժումը ինչով է սպառնում Հայաստանին Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» հաղթեց «Միլանին» և 20-րդ անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան Կիրանցի վարչական ղեկավարն ուզում է հրաժարական տալ․ հայտնի է պատճառը Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարումԱմերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ Թանկարժեք մետաղների գները նվազել են Կոչում և պաշտոն՝ 4 գյուղերը հանձնելու դիմաց «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան1994թ. ադրբեջանական յոթ ինքնաթիռներ հարվածել են Ստեփանակերտին. պատմության այս օրը (23 ապրիլ)Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնելԹշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Իրավիճակը՝ ԿիրանցումԱՄՆ-ում նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել ենԲռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Կայծակնային աճ՝ ռուբլու շուկայումՀայաստանում կարմրուկի դեպքերի թիվն աճել է․ նոր տվյալներ Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները ապրիլի 23-ի համար «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ» Մեքենան ընկել է գետը, 14-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել էԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» Թայվանում 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»«Ինչո՞ւ եք շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ» հարցի պատասխանը ես չունեմ․ ՓաշինյանՀՀ-ն չի պատրասվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ և ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ․ Մեսրոպ ԱռաքելյանՎրաստանը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածություններըՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ այցելել է Խաչիկ համայնքՏավուշցիներից առաջ Փաշինյանի մոտ էին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, պաշտպանության նախարարըՀայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել․ ՀԱՊԿ-ը հենց ինքն է արել իր հայտարարություններով ու գործողություններով և անգործությամբ․ Փաշինյանը՝ բրիտանական լրատվամիջոցներինՌուս խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար. ԱԽ քարտուղարԱվարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումըԱկանազերծման աշխատանքների շրջանակում պայթյուններ կլինեն. ՀՀ ՊՆ
Ամենադիտված