Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հա­կա­ա­հա­բեկ­չա­կան կո­ա­լի­ցիա ստեղ­ծե­լու վե­րա­բե­րյալ Ար­ցա­խի կո­չը բխում է նաև Ռու­սաս­տա­նի և Իրա­նի շա­հե­րից․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ահաբեկչության դեմ պայքարը գլոբալ խնդիր է, քանի որ այն ուղղված է ոչ միայն առանձին երկրների ու նրանց քաղաքացիների դեմ, այլև հարվածի տակ է դնում գոյություն ունեցող համաշխարհային անվտանգությունը։ Եվ պատահական չէ, որ տասնամյակներ շարունակ պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համագործակցությունը խորանում է։ Երբ ահաբեկչությունը կենտրոնանում է որոշակի տեղամասում, ու ահաբեկչական կազմակերպությունները սկսում են կազմավորումներ ձևավորել ու տարածքներ վերցնել իրենց վերահսկողության տակ, ապա դրանից եկող վտանգն ավելի է մեծանում, և հակաահաբեկչական գործողությունների ձեռնարկման անհրաժեշտություն է առաջանում։

Տեռորիզմի վտանգի նկատմամբ հատկապես այն պետություններն են զգայուն, երբ ահաբեկիչները հաստատվում են այդ երկրների սահմաններին մոտ կամ կենսական շահերը ներկայացնող գոտիներում։ Եվ այս տեսանկյունից պատահական չէ, որ Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարում Իրանն ու Ռուսաստանը ակտիվորեն ներգրավված են հակաահաբեկչական ռազմական գործողություններում։ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելով՝ Ռուսաստանը առաջին հերթին փորձում է չեզոքացնել այն վտանգը, որ ահաբեկչությունը կարող է ներկայացնել Սիրիայում ռուսական շահերի ու ռազմաբազայի համար։

Բացի դրանից, Ռուսաստանը, ձգտելով Սիրիայի սահմաններում խեղդել ահաբեկչությունը, լուծում է ահաբեկչության տարածումը դեպի Հարավային և Հյուսիսային Կովկաս կանխելու խնդիրը։ Բայց քանի դեռ Ռուսաստանի աջակցությամբ սիրիական բանակը պայքարում է այդ երկրում գործող ահաբեկչական կազմավորումների դեմ, Թուրքիան կատարում է իր «ձիով քայլը» և ահաբեկիչներին արտահանում է Ադրբեջան՝ Արցախյան հակամարտության գոտի։ Ահաբեկիչների ներհոսքն այս անգամ վտանգ է ստեղծում նաև Ռուսաստանի սահմանների անվտանգության համար, քանի որ ահաբեկիչները կարող են ներթափանցել Ռուսաստանի հարավի՝ մահմեդականներով բնակեցված շրջաններ և անկայունություն ու սեպարատիստական խլրտումներ առաջացնել այնտեղ։

Ուստի պատահական չէ, որ ռուսական ղեկավարության տարբեր մակարդակներից ահազանգեր են հնչում, որ Ադրբեջանում ահաբեկչական տարբեր կազմակերպությունների ներկայությունը անմիջականորեն վտանգ է ներկայացնում իրենց համար։ Շատ ուշագրավ էր հատկապես ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հայտարարությունն այն մասին, որ Արցախյան հակամարտության գոտի Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից հազարավոր զինյալներ են տեղափոխվել, որի արդյունքում Արցախը կարող է դառնալ նոր ցատկահարթակ ահաբեկչական խմբավորումների համար, որպեսզի այնտեղից զինյալները տեղափոխվեն ՌԴ տարածք: Ահաբեկչության տարածման նկատմամբ շատ զգայուն է նաև Իրանը։

Սիրիայում և Իրաքում ահաբեկչական օջախների առաջացումը վտանգ է ներկայացնում Իրանի համար, և այս երկիրն իր ռազմական ուժերի միջոցով ներգրավված է այս երկրներում հակաահաբեկչական գործողություններում։ Տևական ժամանակ Սիրիայում և Իրաքում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը, որի ղեկավարը մի ժամանակ Ղասեմ Սոլեյմանին էր։ Իսկ հիմա, երբ արդեն հազարավոր ահաբեկիչներ գտնվում են Արցախյան հակամարտության գոտում, Իրանի համար վտանգի աստիճանը մի քանի անգամ բարձրանում է, քանի որ ահաբեկիչ զինյալները գործում են Իրանի սահմանների երկայնքով։

Իսկ թուրք-ադրբեջանական ուժերը Արցախի դեմ ագրեսիայի կարևոր ուղղություն են դիտարկում Արաքսի ափամերձ գոտին, որպեսզի հնարավորության դեպքում զինյալները ներթափանցեն նաև Իրան։ Այդ իսկ պատճառով էլ Իրանը հատուկ զգուշություն է ցուցաբերում և մեծ քանակությամբ ռազմական տեխնիկա է կենտրոնացրել սահմանների երկայնքով։ Եվ պատահական չէ, որ Իրանը այս հարցին ամենաբարձր մակարդակով նշանակություն է տալիս։ Նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, թե իրենք ահաբեկիչների դեմ պայքար են մղել Լիբանանում, Իրաքում և Սիրիայում, և եթե այսօր ոմանք տարբեր պատճառաբանություններով կուզենան այդ ահաբեկիչներին Սիրիայից և այլ տեղերից վերցնել և բերել Իրանի սահմանների մոտ, ապա դա իրենց համար լիովին անընդունելի է։

Սա, ըստ էության, նախազգուշացում է Իրանի կողմից։ Այնպես որ, հակաահաբեկչական կոալիցիա ստեղծելու վերաբերյալ Արցախի կոչը բխում է առաջին հերթին Ռուսաստանի և Իրանի շահերից։ Ճիշտ է՝ Արցախի բանակն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկի իր դերակատարությունը, բայց այս երկրները ևս պետք է ժամանակ չկորցնեն ահաբեկիչներին հակամարտության գոտուց մաքրելու ուղղությամբ, որպեսզի ահաբեկչության որջը խեղդվի սաղմնային փուլում և զինյալները չկարողանան օջախներ ստեղծել հակամարտության գոտու երկայնքով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դավիթ Տոնոյանն իր գործին առաջին անգամ քաղաքական գնահատական է տալիս. ինչո՞ւ ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակըG7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղությանՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակըԱՄՆ-ն ներգրավված չէ որևէ հարձակողական գործողությանը. Բլինկենը՝ Իրանին հարվածի մասինՓաշինյանի լեգիտիմությունն օր օրի անկում է ապրում. Բոզոյանը՝ Freedom House-ի զեկույցների մասինՀայաստանում եկամուտների համատարած հայտարարագրման ժամկետը երկարաձգվել էՈստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, որը պայթուցիկ սարքով փակվել էր Փարիզում Իրանի հյուպատոսարանումՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել էԽոշոր հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Հայկ Հարությունյանը 50 օր պայքարեց ապրելու համար,բայց այդպես էլ չփրկվեցԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է Արտակարգ իրավիճակ․ վարդանաշենցիները փակել են Երևան-Մարգարա ավտոճանապարհըՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Հայերն ու ադրբեջանցիները մնացել են կողք կողքիՀայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ Սերգեյ Լավրով Արևիկ Մարգարյանը՝ «Կրասնոդարի երկրամասի մշակույթի վաստակավոր գործիչ» Ոչ թե պետպատվերի գումարն է վերջացել, այլ՝ կիրառությունն է կասեցվածՁեր նիկոլական ստերը 40 րոպեի կյանք ունեն․ Կարեն ՔոչարյանԿիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Վարդան Պետրոսյանը Մոսկվայում կներկայացնի «Օրորոցային պատվիրան» ներկայացումը Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆավթի գներն աճել են Վիրավորում ստացած Հայասերի վիճակը անհույս էրՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ 20-ամյա Ստեփանը մահացավԿապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվելԱրտակարգ դեպք՝ Կիևյան փողոցումԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ6 բալանոց երկրաշարժ ԹուրքիայումՊՆ-ն կանոններ խստացրեց«Հեռանալու բեռը. ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից» Ջուր չկա, աշխատանք չկա, տանիքները կաթում են. Շուռնուխին ուշադրություն է պետք Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 18-ից 19-ը «Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին. ո՞րն է վեճի պատճառը»Ոսկեպարցիները կասեցրել են մի ամբողջ պետության անկումը. Սուրեն ՊետրոսյանՈսկու գինն աճել է Լավ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համարԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ սկսվել է Վանի հերոսամարտը. պատմության այս օրը (19 ապրիլ)
Ամենադիտված