Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ովքեր են հայտնվում Ադրբեջանի սեւ ցուցակում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծը ստեղծողի դեմ, որն այս օրերին մեր եւ միջազգային լրատվության համար արժեքավոր տեղեկատվություն է ապահովում։ Լրագրողին մեղադրում են այն բանում, որ նա Լեռնային Ղարաբաղ է մուտք գործել Հայաստանից։ Մարդիկ, ովքեր հայտնվում են Արցախում՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության, ավտոմատ կերպով համարվում են անցանկալի անձ եւ ներառվում Ադրբեջանի սեւ ցուցակում։

Նրանց սպառնում է քրեական պատասխանատվություն։ Պեգովին մեղադրել են ահաբեկչության, պետության դեմ պայքարի հանրային կոչեր անելու եւ Ադրբեջանի պետական սահմանն անօրինական կերպով խախտելու համար։ Ադրբեջանը պաշտոնական գրություն է ուղարկել Ռուսաստանի համապատասխան կառույցներին՝ իր քաղաքացու դեմ քրեական հետապնդում սկսելու մասին։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan