ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր վթար. կա 55 զոհ, 600 վիրավոր. նյարդերից թույլ մարդկանց չդիտել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Կամերունում ողբերգական երկաթուղային վթար է տեղի ունեցել։ Ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով զոհվել է առնվազն 55 մարդ, ևս 600-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Յաունդեից 120 կմ հեռավորության վրա՝ գծի վրա, որը միացնում է այն երկրի խոշորագույն քաղաք Դուալայի հետ։

Նշվում է, որ գնացքում 1300 մարդ է եղել՝ ի տարբերություն սովորական 600 հոգանոց ուղևորափոխադրման։ Գնացքի նման ծանրաբեռվածությունը բացատրվում է քաղաքներն իրար կապող կամրջի՝ ավելի վաղ տեղի ունեցած փլուզմամբ։ Կամուրջը փլուզվել էր տեղատարափ անձրևների պատճառով։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular