Փոխարժեք՝
484.3
$
516
8.65

Մխիթարյանը չի թաքցնում հիասթափությունը. The Times

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի թաքցրել իր հիասթափությունը կապված այն բանի հետ, որ ինքը հայտավորված չի եղել Եվրոպայի լիգա խմբային փուլի 3-րդ տուրի հանդիպմանը՝ ընդդեմ «Ֆեներբահչեի» (4:1): Հայ ֆուտբոլիստը վստահ է եղել, որ ինքը պատրաստ է դաշտ դուրս գալուն: Այդ մասին գրում է The Times-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի հինգ հանդիպման, բաց է թողել մի քանի խաղ՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում ստացած վնասվածքի պատճառով:

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն «Ֆեներբահչեի»դեմ խաղից հետո հայտարարել է, որ Մխիթարյանը պետք է շարունակի աշխատել և շուտով կկարողանա վերադառնալ դաշտ:

ԱՊԼ-ի առաջիկա տուրում «կարմիր սատանաները» կհյուրընկալվեն «Չելսիին»:

loading...
website by Sargssyan