ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը Ադրբեջանից բացի կորցրել է նաև իրականության զգացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ ժողովրդի դեմ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի կողմից սանձազերծած պատերազմը դեռևս շատ կվերլուծվի ռազմական փորձագետների կողմից: Քաղաքագիտական ուղղությունով ևս գնահատական կտրվեն պատերազմական գործողությունների նենգ նպատակների մասին: Բայց այսօր, ամենակարևորը հայ ժողովրդի համախմբումն է ու կենաց-մահու պայքարը, որի շնորհիվ հնարավոր է դարձել թշնամու նկրտումները օրերցում խեղդել և թույլ չտալ, որ վաղը թուրքը թակի նաև քաղաքակիրթ աշխարհի այլ պետությունների դռները: Սա հայկական կողմի պայքարի բուն նպատակն է, բայց, կարծես, Ալիևի ձեռքերով կրակից շագանակներ հանելու Էրդողանի նպատակների պատճառով, Ադրբեջանի նախագահը կորցրել է իրականության զգացումը՝ հայտնվելով սեփական տեղեկատվական վակուումի մեջ:

Բնական է, որ երբ հակառակորդը սկսում է ստեր հորինել և ցանկալին իրականության փոխարեն մատուցել, երբ տեսնում է, որ պարտվում է ռազմի դաշտում, փորձում է ձեռքերը փրփուրներին, կամ սեփական ստերին գցել: Այն, որ ալիևյան քարոզչամեքենան հմտացած է ստեր հորինելու, ապատեղեկատվություն տարածելու և սեփական ժողովրդի ուղեղը լվանալու մեջ նորություն չէ: Դրանից բացի նավթադոլարներով երկար տարիներ փորձել է նաև դրանք միջազգային ասպարեզում ևս տիրաժավորել: Նման գործելաոճը շարունակվում է նաև այսօր, փորձելով շեղել միջազգային հանրությանը իրականությունից:

Բայց, ինչպես ասում են՝ ստի ոտքը կարճ է, իսկ սեփական անզորությունը թաքցնելու փորձերն ապարդյուն: Ո՛չ մի բեմականացում, կամ սուտ այլևս չի օգնի Ալիևին, օր օրի մոտենում է երկրից ու աշխարհի երեսից նրա փախուստի պահը, քանի որ սպառելով ստի ու սադրանքի պաշարը նրան կմնա մեկ բան անել՝ ինքնամաքրվել ու պատմության էջերում մնալ՝ որպես ավազների վրա հիմնված երկրի տխրահռչակ բռնապետ:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular