ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նարեկ Անդրեասյանը Ռախմանինովի անվան միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

ՄՇԱԿՈՒՅԹ

Պատանի կոմպոզիտոր Նարեկ Անդրեասյանը Գերմանիայի Դարմշտադ քաղաքում կայացած Ռախմանինովի անվան պատանի կոմպոզիտորների միջազգային երկրորդ մրցույթում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
Այս մասին տեղեկացրին Հայաստանի կոմպոզիտորների միությունից: 53 մասնակիցների մեջ Նարեկ Անդրեասյանի «Էտյուդ-պատկեր» դաշնամուրային ստեղծագործությունն արժանացել է ժյուրիի բարձր գնա հատանքին: Հայաստանից միայն Նարեկն է մասնակցել մրցույթին:
«Շատ ուրախ եմ, որ կարողացա իմ ստեղծագործւթյամբ բարձր պահել երկրիս պատիվը: Իմ այս հաղթանակը նվիրում եմ Արցախում զոհված հերոսների հիշատակին և այս պահին մարտնչող հայ զինվորներին»,-ասել է պատանի կոմպոզիտորը:
Նարեկ Անդրեասյանի համար Ռախմանինովի անվան մրցույթն առաջին միջազգային ստուգատեսն էր: Պատանի կոմպոզիտորի կոմպոզիցիայի ուսուցիչը Դավիթ Բալասանյանն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular