Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի դիվանագիտական ճեղքումը. արաբական աշխարհի, ՌԴ-ի և Իրանի հստակ մեսիջները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է դիվանագիտական դաշտում արձանագրած առաջին լուրջ դիվանագիտական հաղթանակի մասին: Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհքաղաքական սահմաններով։ 


Ո՞րն է այդ արձագանքը և փաստացի մեր՝ դիվանագիտական ճեղքումը: Նախ և առաջ այս իրավիճակում պետք է նշել արաբական աշխարհի չեզոքությունը, ինչի բացակայության դեպքում Հայաստանը բախվելու էր բավական մեծ դիմադրության և դժվարանալու էր մեր աշխատանքը միջազգային հարթակներում: Արաբական աշխարհի չեզոք դիրքորոշման ձևավորման մեջ մեծ է հատկապես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ավանդը: Հայտնի է, որ վերջինս բավական մեծ և բարեկամական կապեր ունի արաբական աշխարհի լիդերների հետ, և այդ կապերը պարբերաբար օգտագործում էր ի նպաստ Հայաստանի: Կորոնավիրուսի համավարակի առաջին իսկ օրերին Սարգսյանի խնդրանքով Աբու Դաբիի թագաժառանգ, Արաբական Միացյալ Էմիրությունների զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը հատուկ չվերթով Հայաստան էր ուղարկել հսկայական հումանիտար օգնություն: Այսօր էլ Սարգսյանին, կարծես թե, հաջողվել է նամակներով, հարցազրույցներով և, իհարկե, անձնական կապերով ապահովել արաբական աշխարհի չեզոքությունը: Իսկ արաբական մամուլը օրինակ՝ հանդես է գալիս միայն հայանպաստ հոդվածներով` հստակ քննադատելով Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը: 

Երկրորդ կարևոր ձեռքբերումը ՝ ՌԴ ԱԳՆ կոշտ հայտարարությունն էր: Ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, կարծես, հասկացել և գնահատել է վտանգի այն ծավալը, որը գալիս է տարածաշրջանում ահաբեկչական զինյալ խմբավորումների տեղակայումից: Պաշտոնական Մոսկվան պահանջել է դուրս բերել ահաբեկիչներին ռազմական բախումների տարածքից, հասկանալի է, որ կոչը ուղղված է Ադրբեջանին և Թուրքիային: Այս տեսանկյունից էլ պետք է կարևորենք ՌԴ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի ակտիվ աշխատանքը, պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր դեսպանը մշտական կապի մեջ էր ՌԴ պատկան մարմինների և գերատեսչությունների հետ: Նաև դեսպանի աշխատանքի շնորհիվ է, որ ի վերջո ռուսական կողմը ձևակերպեց նման հստակ և ոչ երկիմաստ քաղաքական-դիվանագիտական մեսիջ: 

Եվ երրորդ ճեղքումը , որը մեզ համար անչափ կարևոր է՝ Իրանի ԱԳՆ հայտարարությունն է, որում Իրանը հաստատում է, որ թույլ չի տալու իր սահմանի մոտ ահաբեկչական խմբերի գործունեության ծավալում: Հայաստանի խորհրդարանականները հանդիպել էին ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ, Իրանի նախագահի հետ հեռախոսազրույց էր ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացի այդ հայկական կողմը, կարծես, մի ապացուցողական լայն բազայի է տիրապետում առ այն, որ իսրայելական զենքը շարունակում է հոսել Ադրբեջան, իսկ Իսրայելական թեման ինչպես գիտենք ՝ Իրանի համար անչափ ցավոտ է: Այս պարագայում հարևան երկիրը որևէ կերպ չեզոքություն չի կարող պահպանել և այդ համատեքստում էլ պետք է դիտարկել Իրանի ԱԳՆ նման հայտարարությունը: 

Ինչպես տեսնում ենք հայկական կողմին, Հայաստանի պաշտոնյաներին և ԱԳՆ-ին իսկապես հաջողվել է լուրջ հաջողություններ գրանցել դիվանագիտական դաշտում, ինչը անչափ կարևոր է ռազմի դաշտում մեր կրած հաջողությունների համատեքսում և ամրապնդում է դրանք՝ քաղաքական դաշտում… 

Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորըԻ՞նչ էր անում Սուրեն Պետրոսյանը ձերբակալումից րոպեներ առաջ․ ով է նրան ձերբակալողը (տեսանյութ)Ադրբեջանցի է ինքնասպան եղել. մանրամասներԿյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ ՀովհաննիսյանըՓաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում Արտակարգ իրավիճակ․ պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոցԱյս պահին Բագրատ սրբազանը, օգտագործելով թեմի շինությունները, հավաքներ է կազմակերպում Իջևանում «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Հողերը տալուց հետո, ինչպե՞ս ենք պահելու գյուղերը․ ԲագրատյանԽոշոր հրդեհ՝ ՀՀ-ումՕդի ջերմաստիճանը կբարձրանա Ջահերով մարդաշատ երթ՝ Թբիլիսիում Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվելՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված էԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Գերմանիայում ձյուն է տեղացելՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էր Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Վեհափառ Հայրապետի աղոթքը՝ Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)
Ամենադիտված