ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լացիոյի» մեկնարկը հաղթական էր (տեսանյութ)

ՍՊՈՐՏ

Իտալիայի առաջնության երկրորդ տուրում «Լացիոն» հյուրընկալվեց «Կալյարիին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղեց 2։0 հաշվով։

Հռոմեական թիմի կազմում աչքի ընկան իտալացի կիսապաշտպան Մանուել Լացարին եւ իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեն։

Սա «Լացիոյի» առաջին խաղն էր ընթացիկ առաջնությունում։ Թիմը 3 միավորով 7-րդն է։ «Կալյարին» 2 խաղից հետո 1 միավորով 11-րդն է։

Առաջին հանդիպումը հաղթական էր նաեւ «Բենեւենտոյի» համար, որը մրցակցի խաղադաշտում 3։2 հաշվով պարտության մատնեց «Սամպդորիային» եւ 3 միավորով 8-րդն է։

Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր

«Կալյարի» - «Լացիո»՝ 0։2 (տեսանյութ)

Մանուել Լացարի, 4, Չիրո Իմոբիլե, 74

«Սամպդորիա» - «Բենեւենտո»՝ 2։3 (տեսանյութ)

Ֆաբիո Կվալյարելա, 8, Օմար Կոլեյ, 18 - Լուկա Կալդիրոլա, 33, 72, Գաետանո Լետիցիա, 88

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular