ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քլիթոնը կարող էր գաղտնի տեղեկություններ հայտնել Թրամփի հետ բանավեճերի ժամանակ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլիթոնը կարող էր գաղտնի տեղեկություններ հայտնել Դոնալդ Թրամփի հետ եզրափակիչ բանավեճերի ժամանակ, հայտնում է FoxNews–ը։

Խոսքը, մասնավորապես, Քլինթոնի պատասխանի մասին է, որում նա նշել էր, որ ԱՄՆ–ին ընդամենը 4 րոպե է պետք նախագահի զանգից հետո միջուկային զենք գործարկելու համար։ Հետախուզության նախկին աշխատակիցները հեռուստաալիքին հայտնել են, որ այդ տեղեկությունը որակվում է որպես  «գաղտնի»։

Նրանց խոսքով՝ Քլինթոնն օգտագործում է պետքարտուղարի պաշտոնում ստացած իր տեղեկությունները, որպեսզի ցուցադրի, որ ինքն ամեն բանից տեղյակ է, բայց մոռանում է տեղեկության գաղտնիության մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular