Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Քաղցկեղ առաջացնող երևույթներ, որոնց մասին տեղյակ չէ մարդկանց 90%-ը

Տեղեկատվության հասանելիության մեր դարում դժվար թե գտնվի մեկը, ով չիմանա, թե ինչը կարող է օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել։ Դա և ծխելն է, և ժառանգականությունը և շատ այլ բաներ։ Սակայն կան անսպասելի գործոններ, որոնց մասին այսօր կպատմի Positive-ը։

 

  • Բարձր քաշ
  • Բարձր հասակ
  • Տաք թեյ
  • Գիշերային հերթափոխով աշխատելը

2008 թվականին Դանիայում 38 աշխատակցուհիների մոտ կրծքագեղձի քաղցկեղ էր առաջացել, այն բանից հետո, երբ նրանք բավական երկար ժամանակ գիշերային հերթափոխով էին աշխատել։ Նրանց դրամական փոխհատուցում տրամադրվեց, քանի որ պատճառա–հետևանքային կապ հայտնաբերվեց նրանց հիվանդության և աշխատանքի միջև։ Չնայած հետազոտություններին, որոնք կապ են հայտնաբերել գիշերային աշխատանքի և քաղցկեղի միջև, գիտնականները մինչ օրս չեն կարողանում այս հարցի շուրջ հստակ կարծիք ձևավորել։

 

Խարույկի և մսի ծուխը

Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնք խորոված են պատրաստում մանղալի կամ կրակի մոտ, մաշկի միջոցով մեծ քանակությամբ քիմիական նյութեր են կլանում, որոնք պոլիցիկլիկ արոմատային ածխաջրածիններ են կոչվում։ Այս նյութերը քաղցկեղածին են և մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Իհարկե ամբողջովի հրաժարվել ամառային այս հաճույքներից պետք չէ, պարզապես անվտանգության միջոցներ է պետք ձեռնարկել. փակ հագուստ, ծխի հետ շփումից առավելագույն խուսափում։ Եվ որպես բոնուս այս ամենին, ցանկանում ենք տեղեկացնել, որ բջջային հեռախոսները քաղցկեղ չեն առաջացնում։

Մարդկանց մեծամասնությունը համոզված է, որ բջջային հեռախոսները ուղեղի քաղցկեղ կարող են առաջացնել։ Սակայն հետազոտությունները չեն հաստատել հեռախոսների էլեկտրամագնիսական ազդակների և քաղցկեղի միջև կապը։ 10 տարի շարունակ նրանք ուսումնասիրել են այս հարցը և եկել են այն եզրակացության, որ ռադիոհաճախականության ճառագայթումը, որի ազդեցությանը մենք ենթարկվում ենք բջջային հեռախոսից օգտվելով, անվնաս է մեզ համար։

website by Sargssyan