ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բարսելոնան» և «Ատլետիկոն» համաձայնության են եկել Սուարեսի տեղափոխության մասին

ՍՊՈՐՏ

«Բարսելոնան» և «Ատլետիկոն» պայմանավորվել են Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի՝ մադրիդյան ակումբ տեղափոխվելու մասին, հայտնում է կատալոնացիների պաշտոնական կայքը:
«Ատլետիկոն» «Բարսելոնային» կվճարի վեց միլիոն եվրո: Ինչպես նշվում է մադրիդյան ակումբի կայքում, 33-ամյա ֆուտբոլիստի տեղափոխումը կձևակերպվի՝ պայմանով, որ նա անցնի բուժզննում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրուգվայցին, որի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ պետք է ուժի մեջ լիներ ևս մեկ մրցաշրջան, համաձայնության է եկել ակումբի հետ պայմանագիրը խզելու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular