ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ երբ է Թոմ Քրուզը նոր ֆիլմի նկարահանումների համար թռչելու Միջազգային տիեզերակայան

ՄՇԱԿՈՒՅԹ

Հոլիվուդյան հայտնի դերասան Թոմ Քրուզը և ամերիկացի կինոռեժիսոր Դագ Լայմանը որպես ուղևորներ 2021 թվականի հոկտեմբերին կմեկնեն Միջազգային տիեզերակայան, գրում է Daily Mail պարբերականը՝ հղում տալով Space Shuttle Almanac-ի հայտարարությանը: 

Աղբյուրը մանրամասնում է, որ Crew Dragon տիեզերանավը ղեկավարելու է ՆԱՍԱ-ի և «Սփեյս Շաթլ» ծրագրի վետերան տիեզերագնաց Մայքլ Լոպես Ալեգրիան. Քրուզից և Լայմանից բացի տիեզերանավում լինելու է ևս մի ուղևոր, որի տեղը դեռևս ազատ է: 

Նշվում է, որ թռիչքն իրականացվելու է Axiom Space և SpaceX ընկերությունների համատեղ ջանքերով: Հայտնի է, որ ՆԱՍԱ-ն աջակցում է տիեզերքում ֆիլմ նկարելու գաղափարին, որպեսզի այն նոր սերնդի գիտնականների ու ինժեներների համար դառնա ոգեշնչման աղբյուր և որպեսզի վերջիններս ապագայում ի կատար ածեն ՆԱՍԱ-ի բոլոր ծրագրերը: 

Հայտնի է, որ դեռևս հստակ տեղեկություններ չկան ֆիլմի մասին, սակայն նշվում է, որ Թոմ Քրուզի հետ համագործակցելու է Քրիստոֆեր ՄաքՔուորին: 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Թոմ Քրուզը նախկինում բանակցություններ էր սկսել ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկի հետ տիեզերքում ֆիլմի նկարահանումների ծրագրի շրջանակում:

Հաղորդվում է, որ այս նախագիծը Քրուզի «Առաքելությունն անիրագործելի է» մարտաֆիլմերի շարքի հերթական ֆիլմերից չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular