ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սիրիան սպառնացել է կործանել թուրքական ռազմական ինքնաթիռները՝ երկրի օդային տարածքը խախտելու դեպքում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սիրիայի զինվորականները հինգշաբթի հայտարարել են, որ կկործանեն Թուրքիայի ռազմական ինքնաթիռները, եթե դրանք մտնեն երկրի օդային տարածք, հայտնում է Reuters գործակալությունը:

«Թուրքական ռազմական ինքնաթիռների կողմից Սիրիայի օդային տարածքը խախտելու ցանկացած փորձ պատասխան կստանա, և ինքնաթիռները կխոցվեն հասանելի բոլոր միջոցներով»,- ասված է Սիրիայի զինված ուժերի հայտարարությունում:

Չորեքշաբթի ուշ երեկոյան Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դիրքերին, ինչը Սիրիան «անթաքույց ագրեսիա» է անվանել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular