ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՄՍ փոխնախարարը պատրաստվում է հրաժարական տալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ շուտով պաշտոնից հրաժարական կտա ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը: Խնդիրն այն է, որ պաշտոնյան լուրջ հակասություններ ունի առարկայական չափորոշիչներին վերաբերող հարցերի շուրջ և երբեք էլ դա չի թաքցրել: Ի դեպ, սա փախնախարարի հրաժարականի միակ պատճառը չէ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա չի կարողանում լեզու գտնել նաև ԿԳՄՍ նախարարության սորոսական թևի ներկայացուցիչների հետ: Եվ, լինելով ազգային արժեքների պաշտպան և ջատագով, չի կարողանում հաշտվել սորոսականների կոսմոպոլիտ ու ապազգային մոտեցումների հետ, ուստի նրանց հետ հետագա աշխատանքը համարում է ոչ արդյունավետ և ոչ նպատակահարմար:

Ի դեպ, փոխնախարար Թամրազյանը հանրությանը մշտապես հայտնի է եղել իր ընդդիմադիր կեցվածքով և նախկինում մշտապես դեմ է եղել նաև նախորդ իշխանություններին: Ստացվում է, որ սեփական սկզբունքներով առաջնորդվող պաշտոնյան չի կարողացել հարմարվել նաև նոր իրողությունների պայմաններում: Սեփական սկզբունքները վեր դասելով ամեն ինչից ու նաև աթոռից, նա, փաստորեն, որոշել է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, որպեսզի սորոսականների պատճառով չընկալվի որպես սեփական արժեհամակարգը պաշտոնով փոխածների թվին:

Գայանե Դանիելյան

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular