Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգիս Հովսեփյան. Կարոտում եմ ֆուտբոլը

ՍՊՈՐՏ

Հայաստանի հավաքականի լեգենդար պաշտպան, ազգային թիմի պատմության մեջ ամենաշատ խաղ անցկացրած ֆուտբոլիստ Սարգիս Հովսեփյանը վերջին տարիներին չի զբաղվում ֆուտբոլային գործունեությամբ: 2012 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Հովսեփյանը մեկ տարի անց գլխավորեց Երևանի «Փյունիկը», որտեղ աշխատեց 3 տարի: 2015-ին 47-ամյա մասնագետը նաև նշանակվեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար, սակայն Եվրո-2016-ի ընտրական փուլում անհաջող ելույթներից հետո հեռացավ ազգային թիմից, իսկ 2016-ի ամռանը լքեց նաև «Փյունիկը»:

 Սարգիս Հովսեփյանը պատմեց, թե ինչով էր զբաղվում այս ընթացքում և արդյոք ծրագրում է վերադառնալ ֆուտբոլ:

Պարոն Հովսեփյան, «Փյունիկից» հեռանալուց հետո չեք զբաղվում մարզչական գործունեությամբ: Ինչո՞վ էիք զբաղվում այս ընթացքում:

Այս ընթացքում կարողանում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու ընկերներիս հետ: Ավելի հանգիստ կյանք եմ վարում:

Չե՞ք կարոտում ֆուտբոլը: Այդքան տարի ֆուտբոլում անցկացնելուց հետո դժվար չէ՞ առանց ֆուտբոլի:

Չեմ ասի, որ բոլորովին կտրվել եմ ֆուտբոլից: Դիտում եմ շատ խաղեր: Իհարկե, բարդ է այդքան տարի ֆուտբոլում անցկացնելուց հետո մնալ առանց ֆուտբոլի: Սուտ կլինի, եթե ասեմ, որ չեմ կարոտում ֆուտբոլը:

Այս ընթացքում մարզչական աշխատանքի վերադառնալու առաջարկներ ունեցե՞լ եք:

Ոչ, առաջարկներ չեն եղել:

Եթե վաղը ստանաք հայկական ակումբներից մեկում աշխատելու առաջարկ, ի՞նչ կպատասխանեք:

Կախված է նրանից, թե ինչ ակումբից և ինչ առաջարկ կլինի: Կարևոր է, թե ինչ խնդիրներ են դրված այդ ակումբի առջև: Այդ հարցին դժվար է միանաշանակ պատասխան տալ:

Կարիերան ավարտելուց մոտ մեկ տարի հետո անցաք մարզչական աշխատանքի, որը երկար չտևեց: Ինչո՞ւ որոշեցիք այդքան շուտ թողնել մարզչական աշխատանքը:

Հստակ պատճառներ չեմ կարող նշել: Եթե նայեք «Փյունիկում» կատարած իմ աշխատանքի վիճակագրությանը, կտեսենք, որ ակումբը լավագույն արդյունքներ էր գրանցում: Առաջին մրցաշրջանում դարձանք Հայաստանի գավաթակիր, երկրորդում 3 տիտղոս նվաճեցինք, իսկ երրորդում գրավեցինք երրորդ տեղը: Կարծում եմ՝ դա նորմալ արդյունք է «Փյունիկի» պես ակումբի համար: Ես ցանկանում էի, որ իմ գլխավորած թիմը պայքարի միայն բարձր տեղերի համար, այլ ոչ թե պարզապես մասնակցի առաջնությանը: Գլխավոր պատճառներից մեկը դա էր: Իսկ ինձ համար դա անընդունելի էր, որ իմ գլխավորած թիմը չպայքարի բարձր տեղերի համար, իսկ դրա համար պետք են պայմաններ ու բարձրակարգ ֆուտբոլիստներ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում անցկացրեցիք մի քանի խաղ, որոնք անհաջող ստացվեցին: Չկա՞ ափսոսանք, որ հենց այդ դժվար ժամանակահատվածում գլխավորեցիք ազգային թիմը:

Ես Հայաստանի հավաքականում խաղացել եմ թիմի ստեղծման առաջին օրվանից մինչև կարիերայիս ավարտը: Եվ երբ դու հասկանում ես, որ դժվար պահին կարող ես գոնե չնչին ինչ-որ բանով օգտակար լինել հավաքականին, ապա երբեք չես կարող մերժել: Ես այլ կերպ եմ ընդունում մեր հավաքականը և հասկանում էի, որ բարդ է լինելու, լինելու են շատ քննադատություններ, բայց դա նորմալ է: Կարևորն այն էր, որ ես փորձեցի նորից օգնել իմ հավաքականին:

Դուք Հայաստանի հավաքականի կազմում ամենաշատ խաղ (132) անցկացրած ֆուտբոլիստն եք: Ըստ Ձեզ, գործող ֆուտբոլիստներից ո՞վ կարող է գերազանցել այդ ռեկորդը:

Տա Աստված, որ շատերը կարողանան գերազանցել այդ ռեկորդը: Եթե ֆուտբոլիստը սահմանում է այդպիսի ռեկորդ, դա նշանակում է, որ նա շատ կարևոր խաղացող է հավաքականի համար: Որքան շատ լինեն այդպիսի ֆուտբոլիստները, այնքան դա օգտակար կլինի մեր հավաքականի համար: Իմ ցանկությունն է, որ այդպիսի խաղացողները շատ լինեն, իսկ թե ով կլինի, դժվարանում եմ ասել: 

Դուք Հայաստանի հավաքականի ավագն էիք այսպես կոչված «Ոսկե սերնդի» ժամանակահատվածում: Ըստ Ձեզ՝ այդ թիմին ինչը չբավականացրեց ավելի լուրջ հաջողությունների հասնելու հարցում:

Երևի, առաջին հերթին հաջողությունը: Օրինակ՝ մեր բախտը չբերեց, որ Իռլանդիայի դեմ խաղում այդպիսի մրցավար էր բաժին հասել մեզ կամ, որ Բերեզովսկին հեռացվեց դաշտից: Ամեն դեպքում, մեկ բանից չէր կախված դա: Նաև փորձառու Գևորգ Կասպարովը բարձր ջերմության պատճառով թիմի հետ չէր, և նրա փոխարեն մրցավայր էր ժամանել ավելի երիտասարդ դարպասապահ: Մեկ բառով դժվար է ասել, թե ինչը չբավականացրեց:

Շատ է խոսվում, որ Հայաստանում կա տաղանդավոր ֆուտբոլիստների պակաս: Սակայն կան կարծիքներ, որ լավ մարզիչները նույնպես շատ չեն: Երիտասարդ հայ մարզիչներից ո՞ւմ աշխատանքը կառանձնացնեք:

Կարծում եմ, որ կան թե՛ տաղանդավոր ֆուտբոլիստներ, թե՛ հայ մարզիչներ, պարզապես նրանց պետք է հնարավորություն տալ. դա է գլխավոր խնդիրը: Մենք նույնպես միանգամից չենք դարձել այդպիսի փորձառու խաղացողներ: Բոլորս էլ սխալներ ենք թույլ տվել, բայց մեզ թե՛ ակումբում, թե՛ հավաքականում հնարավորություն են տվել փորձ ձեռք բերելու: Օրինակ՝ հետևում եմ Արամ Հակոբյանին, նա շատ լավ աշխատանք է կատարում: Բոլորին չթվարկեմ, բայց չի կարող այնպես լինել, որ լավ մարզիչներ չունենանք, քանի որ մենք տաղանդավոր ենք: Պարզապես պետք է առաջ գնալու հնարավորություն տալ նրանց:

Վերջերս Հայաստանի հավաքականը մեկնարկային խաղերն անցկացրեց Խոակին Կապառոսի գլխավորությամբ: Մարզչական առումով ի՞նչ առանձնացրեցիք այդ խաղերում:

Մի փոքր բարդ է, քանի որ մարզիչն առաջին պաշտոնական խաղն անցկացեց Մակեդոնիայում, և կորոնավիրուսի համավարակի պատճառով մարզվածության առումով խնդիրներ կային: Ամեն դեպքում, նորմալ էր: 2 խաղերում 3 միավոր վաստակելը վատ չէ, ամեն բան առջևում է: Հաջորդ խաղերից հետո պատկերն ավելի պարզ կլինի: Կարծում եմ՝ այդ 2 խաղերում գլխավոր մարզիչն առավելագույնը քաղեց: Հուսանք, որ հաջորդ խաղերն ավելի հաջող կստացվեն:

Այս մրցաշրջանից առաջ Հայաստանի առաջնությունում մտցրվեց լեգեոնականների սահմանափակում: Ըստ Ձեզ՝ դա ամենաօպտիմա՞լ տարբերակն էր այս պահին:

Ես կցանկանայի, որ լեգեոնականների սահմանափակումն ավելի խիստ լիներ: Կրկնում եմ, որ ես կցանկանայի, որ հայ ֆուտբոլիստներն ավելի շատ խաղան ու փորձ հավաքեն, բայց նաև հասկանում եմ, որ ակումբները մեծ գումարներ են ծախսում: Սակայն հարցն այն է, որ այդ գումարներն արդարացված չեն, քանի որ եվրագավաթների այս մրցաշրջանի խաղերն այլ բան ցույց տվեցին: Եթե պետք է այդպիսի արդյունք ցուցադրեն, ավելի լավ է՝ մեր տղաները խաղան: Ես դեմ չեմ լեգեոնականներին, բայց ես կողմ եմ միայն ուժեղ ու բարձրակարգ լեգեոնականներին: Ձեր նշած «Ոսկե սերունդի» ներկայացուցիչները խաղացել են նաև «Փյունիկում», և նրանք աստիճանաբար են սկսել ցուցադրել այդպիսի լավ խաղ: Փորձառու ֆուտբոլիստների կողքին խաղալով՝ նրանք մեծ առաջընթաց գրանցեցին: «Ոսկե սերունդ» ունենալու համար այդ սերունդը պետք է խաղա:  

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի փոփոխությունից հետո գլոբալ փոփոխություններ նկատո՞ւմ եք:

Նկատելի է, որ լեգեոնականներն անհամեմատ շատացան Հայաստանում: Յուրաքանչյուրը տարբեր կերպ է շարժվում դեպի արդյունքը: Ժամանակը ցույց կտա, թե ում ընտրած ուղին էր ավելի լավը: Բոլորն էլ ցանկանում են, որ մեր հավաքականը հասնի լավ արդյունքի: Ըստ իս՝ ֆեդերացիան պետք է ամեն ինչ անի, որ մեր հավաքականները լավ խաղան և որակով ֆուտբոլիստներ ապահովվի ազգային հավաքականի համար: Եթե հաջորդ մրցաշրջանից ավելի նվազեցվի լեգեոնականների քանակը, կարծում եմ՝ դրանից կշահեն մեր բոլոր տարիքային հավաքականները: Հասկանալի է, որ ակումբների համար ավելի հեշտ է բերել պատրաստի լեգեոնականների, քան աճեցնել լավ խաղացողներ: Կարծում եմ, որ ֆեդերացիան ավելի շատ պետք է մտածի հավաքականի ու ֆուտբոլի զարգացման մասին, քան ակումբների: Հավաքականի մարզիչը պետք է ունենա ընտրության լայն հնարավորություն:

Դեկտեմբերին ՀՖՖ նախագահի ընտրություններից առաջ ֆուտբոլային գործունեությամբ չզբաղվելու պատճառով ՀՖՖ-ի անդամակցությունից զրկվեցին մի քանի հասարակական կազմակերպություններ, որոնց թվում էր նաև Ձեր անունով գրանցված «Հայաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիա» ՀԿ-ն: Ո՞րն էր պատճառը, որ Ձեր ՀԿ-ն դադարել էր զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ:

Պատճառն այն էր, որ հայրս ուներ անբուժելի ու ծանր հիվանդություն, և ես ամեն բան անում էի նրա կյանքը երկարացնելու համար: Դրա համար ժամանակ ու գումար էր հարկավոր: Հասկանալի է, որ տրամադրությունս ևս այն չէր: Այդ ժամանակ ես մարզում էի նաև «Փյունիկը», աշխատեցի նաև Մ-19 և Մ-21 հավաքականներում, հետո ժամանակավոր գլխավորեցի ազգային հավաքականը: Այդ պայմաններում անհնար էր զբաղվել նաև այդ կազմակերպության գործերով: Պատճառը դա էր: Բնականաբար, ծնողիս կյանքն ավելի թանկ էր, և ժամանակս ու գումարներս ցանկանում էի ծախսել հորս կյանքը հնարավորինս երկարացնելու համար:

Եթե ձեր ՀԿ-ն մասնակցեր ընտրություններին, ո՞ւմ օգտին կտար իր ձայնը:

Այս պահին դժվարանում եմ ասել: Ընտրությանը մասնակցելու դեպքում ավելի խորը կմտածեի և կփորձեի վերլուծել իրավիճակը: Եթե ինձ նույնիսկ թույլատրեին մասնակցել ընտրություններին, ես չէի մասնակցի, քանի որ հասկանում էի, որ ոչինչ չեմ արել դրա համար: Այդ պատճառով չէի խորացել, թե ում պետք է ընտրեի ու չեմ կարող պատասխանել այդ հարցին: 

Միակողմանի հանձնում՝ հայկական կողմից․ Նաիրի ՀոխիկյանԱհազանգ․ Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Վթարային ջրանջատում է սպասվում․ 24 ժամ ջուր չի լինի«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ» Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ» Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ» ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ» Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ ԻրավապաշտպանՍերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվիՈղջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ ՊետդեպարտամենտԲաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատելԱմերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ ԼուկաշենկոՀիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ)Չնայած այն սարսшփներին, որոնց հայ ժողովուրդը բախվել է և շարունակում է բախվել, դրանք չեն կոտրել նրա հավատը, վճռականությունը կամ գոյատևելու կամքը․ ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ ՇիֆՀայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըՀայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակվում է փակ մնալ Կիրանցի հատվածումՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակինՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ)Կենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ)Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա. Արտակ ԶաքարյանՀող հանձնողները և Ցեղասպանությունը ուրացողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Կիրանցում պայքարը շարունակվում է․ բնակիչները պնդում են՝ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբԱնհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութՀովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութՌազմաօդային ուժերում ասել են, թե երբ Patriot հակաօդային պաշտպանության համակարգը կարող է խոցել«Կինժալ»-ինԲերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութԲայդենը ստորագրեց Ուկրաինային օգնություն տրամադրելու օրենքների փաթեթըՕսմանյան կայսրության ծրագրած ցեղասպանությունը քիչ էր մնում ոչնչացներ հինավուրց ժողովրդին, քրիստոնեական կորիզին, որը ծաղկում էր Հարավային Կովկասում․ Հունաստանի նախագահԽաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման գործում. Սիրանուշ ՍահակյանՈստիկանները բերման են ենթարկում «Մերժիր գժին» շարժման անդամներին (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՎՊ-ի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու նրանՕտարերկրյա գործակալների մասին օրենքը վնասում է Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ծրագրերը․ ԲորելԹուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունըԿանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս. ԹրյուդոՈր քաղմաս մտնում ես, Նիկոլ են հայհոյում, ինքը գիտի՝ ոստիկաններն իր հետ են. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան ՕհանյանՍերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (լուսանկարներ)Ավտովթար՝ Կոտայքի մարզում. Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը
Ամենադիտված