Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 24-ի աստղագուշակը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հագեցած, արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա օգտակար շատ բաներ անել և՛ ձեզ, և՛ մյուսների համար: Նոր առաջադրանքներ կլինեն: Դրանք լուծելը հեշտ չի լինի, բայց ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կկարողանաք կարգավորել հին տարաձայնությունները, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Նշանի որոշ ներկայացուցիչներ աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հետաքրքիր առաջարկներ կստանան: Հավանական են դրամական մուտքեր:

Աշխատեք նոր բան սովորելու և մյուսներից շուտ պիտանի տեղեկատվություն ստանալու ցանկացած հնարավորություն օգտագործել: Հետաքրքրասիրությունը լավ ծառայություն կմատուցի ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ստանձնած ամեն ինչին լուրջ վերաբերվեք: Թեթևամտության ցանկացած դրսևորում այսօր անցանկալի է: Չարժե աստղերի աջակցության վրա հույս դնել այնտեղ, որտեղ իրավիճակից կարող եք ինքնուրույն գլուխ հանել: Եթե ֆինանսական հարցերը լուծելիս չշտապեք, կկարողանաք շահավետ գործարքներ կնքել:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան գործերի համար, այն հնարավորություն կտա հարթել մտերիմների հետ հարաբերությունները, վերջ տալ տարաձայնություններին: Կարող եք քննարկել ոչ վաղ անցյալի ոչ միանշանակ իրավիճակները և գլուխ հանել դրանց հետևանքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի հուզվեք, եթե օրվա առաջին կեսին ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դա ամենահասարակ շրջանը չի լինելու, բայց որոշ հետաքրքիր հնարավորություններ կբացի. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավոր են անսովոր առաջարկներ: Դուք կհամաձայնեք դրանց, չնայած՝ որոշակի կասկածներից հետո, բայց հաստատ չեք զղջա, որ հենց այդպիսի որոշում եք ընդունել:

Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները: Չի բացառվում՝ հետաքրքիր բան իմանաք: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանը միանգամից անցնել չեք կարողանա, բայց մտածածից չեք հրաժարվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հանգիստ օր է, որը հարմար է առօրյա գործերի, ընթացիկ հարցերի լուծման համար: Օրը հարմար չէ համարձակ փորձարկումների, վաղուց դրված նպատակներին հասնելու նոր ճանապարհ փնտրելու համար: Հիմա լավ է ավանդույթներն ու կանոնները չխախտեք: Դա ձեզ կազատի տհաճ պահերից, թույլ կտա լավ հարաբերություններ պահպանել այն մարդկանց հետ, որոնց հետ լեզու գտնելը սովորաբար հեշտ չէ:

Չեն բացառվում ընտանեկան թյուրիմացությունները, կենցաղային խնդիրները: Երբեմն կրկին կարգուկանոն հաստատելու համար պետք է ծախսեր անեք: Շատ դեպքերում խոսքը փոքր գումարի մասին կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հարմար օր է կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք ճիշտ կգնահատեք իրավիճակն ու ձեր հնարավորությունները, ոչ ոքի թույլ չեք տա շեղել ձեզ, պետք եղածից շատ ռիսկի չեք դիմի: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը, չեն բացառվում հետաքրքիր առաջարկները:

Օրը հարմար է ընկերական հանդիպումների և սիրային ժամադրությունների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Երեկոն հրաշալի գաղափարներ կբերի, որոնք շուտով կկարողանաք իրագործել: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան՝ ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչպես հասնել այդ փոփոխություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրվա սկիզբը հագեցած ու արդյունավետ կլինի: Այդ հատվածում կարող եք միանգամից մի քանի գործով զբաղվել: Լուրջ խնդիրներ չեն առաջանա, ոչինչ չեք մոռանա, իրար չեք խառնի ու աչքաթող չեք անի: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնված հին ծանոթներին:

Առավել հանգիստ կանցնի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար է հանգստանալու, ուժերը վերականգնելու, ցանկացած գործով զբաղվելու համար, որի համար վերջերս ժամանակ չէր մնում: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն: Չեն բացառվում նվերները, հաճելի անակնկալները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված ու հոգնեցնող օր է: Ամեն ինչ ուզածի նման չի ստացվի, դուք հաճախ կվշտանաք փոքրիկ թյուրիմացությունների պատճառով, կանհանգստանաք իրադարձություններից, որոնք շուտով ոչ մի նշանակություն չեն ունենա: Աշխատեք լավատեսորեն տրամադրվել: Վճռականությունն ու ինքնավստահությունը թույլ կտան իրավիճակը դեպի լավը փոխել:

Աշխատեք ձեզանից ու շրջապատողներից շատ բան չպահանջել: Ուրիշների թուլությունների հանդեպ ներողամտությունը թույլ կտա խուսափել շփման մեջ լարված պահերից, կոնֆլիկտներից ու վեճերից: Երեկոյան մոտ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, բոլոր կարևոր զրույցներն արժե ծրագրել հենց այդ հատվածի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վառ, հագեցած օր է, որի իրադարձությունները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Դուք կաշխատեք առավելագույն օգուտ քաղել իրադարձությունների բարենպաստ ընթացքից, և դա ձեզ սովորաբար կհաջողվի: Հաճույքով կօգնեն ոչ միայն հին ընկերները, այլև մարդիկ, որոնց հետ վերջերս եք ծանոթացել:

Դուք շատերին դուր կգաք. չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նկատի ունեցեք, որ լավ է իրադարձությունները չշտապեցնեք: Հաճելի անկնկալներ են սպասվում նրանց, ովքեր չեն փորձում ամեն ինչ վերահսկել ու պատրաստ են թույլ տալ մեկ ուրիշին նախաձեռնող լինել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հույս դրեք ինտուիցիայի վրա: Նրա հուշումները հստակ կլինեն, երբ խոսք գնա անձնական հարաբերությունների մասին: Ձեզ համար հեշտ կլինի նոր ծանոթների մասին ճիշտ տպավորություն ստանալը, հասկանալը, թե ինչ են ուզում և ինչ են սպասում ձեզանից շրջապատողները: Հնարավորություն կունենաք հաջողության հասնել բարդ ու խճճված գործերում:

Հեշտությամբ կտրվի ուսումը. դուք արագ կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ, կիրառում կգտնեք ձեր գիտելիքներին: Առօրյա գործերը երբեմն կձանձրացնեն, բայց դուք դրանցից լավ գլուխ կհանեք, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է, որը կառանձնանա հաճելի, ձեզ համար հարմարավետ հուզական դաշտով: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, հաճախ հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները դա անել չեն կարողացել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Ձեզ համար հեշտ կլինի շրջապատողների վրա լավ տպավորություն թողնելը. բավական կլինի միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք:

Օրվա երկրորդ կեսին հավանական են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ: Այդ հատվածը հարմար է ապագայի ծրագրերը, ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը քննարկելու համար: Որոշում կընդունեք, որը բոլորին դուր կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա. աշխատեք դրան փիլիսոփայորեն մոտենալ: Կարևոր կլինի վեճեր ու կոնֆլիկտներ թույլ չտալը. աշխատեք բոլոր սուր անկյունները հարթել: Վեճերի ժամանակ ձեր ճշմարտացիությունն ապացուցելու կարիք չկա. ժամանակ կանցնի, և բոլորը կընդունեն այն:

Հնարավոր են չծրագրված ուղևորություններ: Տանից հեռու հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կուզենաք կյանքի կոչել: Նշանի շատ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչ կուզենային փոխել իրենց կյանքում և ինչ քայլեր է պետք անել նոր նպատակին արագ հասնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Դուք կաշխատեք ամեն ինչում լավագույն արդյունքին հասնել, և դա ձեզ կհաջողվի անել: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ կզբաղվեն նրանով, ինչն իրենց վաղուց էր հետաքրքրում, արժանի կիրառում կգտնեն իրենց գիտելիքներին ու տաղանդներին:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք: Կարող եք խոսել բոլորի համար կարևոր բաների մասին՝ առանց վախենալու վեճերից: Մարդիկ, որոնք նախկինում համառում էին, հիմա զիջումների կգնան, եթե խնդրեք դրա մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարինՌուս խաղաղապահների դուրսբերումը Փաշինյանի կողմից այդ տարածքը Ադրբեջանի մաս ճանաչելու տրամաբանական հետևանքն է․ ԿարասինԴՆԹ-ի մակարդակով եղբայրական ժողովուրդներ, թե՞ թշնամական երկրներՍամվել Վարդանյանի հետ կատարվածը հնարավոր չէ այլ կերպ բնութագրել, քան իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ Հայ Ազգային Կոնգրես«Խորհուրդ եմ տալիս սխալներ չգործել»․ Իրանի բանակի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարն զգուշացրել է՝ Իսրայելի հնարավոր գործողության դեպքում Սու-24 ռմբակոծիչները հարվածներ կհասցնենԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգի զորավարժությունները կանցկացվեն 2024-ի 2-րդ կեսինՀայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամիցԱԱԾ ստուգումների բացառիկ մանրամասներ. կան ձերբակալված պաշտոնյաներԱդրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին«Սամվել Վարդանյանի դաժան խոշտանգումը անձամբ ՔՊ ղեկավարի քաղաքական պատվերի արդյունքն է»․ Հայաստանի հելսինկյան կոմիտեԲաքվում հայերին խոշտանգելու համար անպատիժ են մնացել, իսկ ՀՀ-ում կկրե՞ն պատասխանատվությունՄեղադրանքը լրացված է, իսկ գործը` յուրային դատավորի ձեռքում ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների օրենքն անժամկետ դարձնելու նախագծինԱդրբեջանի սահմանապահ զորքերը պետք է տեղակայվեն գետի մոտ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում Փաշինյան-տավուշցիներ հանդիպումիցԹբիլիսիում հրաձգություն է տեղի ունեցել. 3 վիրավոր կա Փաշինյանն ասաց, որ սահմանային հարցերը Ադրբեջանի հետ դեռ քննարկման ընթացքում է Բարսելոնան ՉԼ-ում մեկ վիճակագրական ցուցանիշով սեփական հակառեկորդ է սահմանել Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ-ում իրականացվող բարեփոխումները Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր 24-ամյա երիտասարդը սպանել է 93-ամյա տարեց կնոջը Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է Արտակարգ դեպք․ Արմավիրի մարզում ականներ են հայտնաբերվել․ ի՞նչ է պարզվելԼիլիթ Շաբոյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը Աննախադեպ ջերմաստիճանի բարձրացում է սպասվում Ռուսական տանկերի բազմաշերտ զրահը բաղկացած է պարաֆինի, կևլարի և կերամզիտի շերտերից«Ալիևի հետ կա պայմանավորվածություն»․ Ինչ է ասել Փաշինյանը Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ դիմակավորված անձինք ոստիկաններ են եղել․ Սաքունցը՝ Վարդանյանին խոշտանգելու մասին«Ուրարտու» համույթի ելույթը՝ «Տարբեր ազգերի երեխաները՝ Կուբանի հայրենասերներ» փառատոնում 51-ամյա Կարինե Մ.-ն տեղում մահացել էՄեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան
Ամենադիտված