Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հայ հայտնիներից ովքեր էին ներկա Լաս Վեգասի Փառքի ճեմուղում Արման Հովհաննիսյանի անվանական աստղի բացմանը

Լաս Վեգասի Փառքի ճեմուղում ևս մեկ աստղ է ավելացել. երգիչ Արման Հովհաննիսյանն է ստացել իր անվանական աստղը:

Աստղի տեղադրման հանդիսավոր արարողությունից հետո երգիչն իր մտերիմների հետ այդ առթիվ խնջույք է կազմակերպել: Խնջույքի հյուրերի թվում են եղել Արմենչիկը, Սուպեր Սաքոն, Լիլուն, Նորոն, Հարութ Բալյանը:

Արմանի ընկերները սոցցանցերի իրենց էջերում հանդես են եկել շնորհավորական գրառումներով: Երգչուհի Լիլուն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել Արմանի հետ և մակագրել.

«Այսօր` սեպտեմբերի 21-ին,  Լաս Վեգասի Փառքի ծառուղում բացվեց Արման Հովհաննիսյանի աստղը, և սեպտեմբերի 21-ը նշանակվեց Լաս Վեգասում Արման Հովհաննիսյանի օր»:

Ռեփեր Սուպեր Սաքոն ևս հրապարակում է արել Ինստագրամի իր էջում և գրել է, որ երեկվա օրը պատմության մեջ է անցել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմանն Ինստագրամի իր էջում հրապարակում էր արել և հայտնել, որ սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասի Փառքի ճեմուղում տեղադրվելու է իր անվանական աստղը:

Նա գրել էր, որ իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը իր հանդիսատեսն է և շնորհակալություն հայտնել նրանց իր ստեղծագործական կյանքի ուրախությունների համար:

website by Sargssyan