ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դոսյե»-ն խառնեց խաղաթղթերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայկական լրատվական տիրույթի վերջին մի քանի օրերի թիվ մեկ քննարկվող թեմաներից մեկը Կրեմլի ամենակոշտ քննադատներից մեկի՝ ռուսաստանցի մեծահարուստ Վլադիմիր Խոդորկովսկուն պատկանող «Դոսյե» կենտրոնի հրապարակած տվյալներն էին, որոնք վերաբերվում էին Հայաստանին և հայաստանյան քաղաքական իսթեբլիշմենթին։

Ըստ հրապարակումների, Ռուսաստանը այլ երկրների գործերին միջամտում է ՌԴ արտաքին հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի ղեկավարությամբ գործող ցանցի կողմից: Իր տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթերից «Դոսյե»-ն պարզել է, որ Չերնովը տարածաշրջանում ամենամեծ հաջողություններին հասել է Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց։

Գործակալները հատուկ ուշադրությամբ հետևել են նաև Նիկոլ Փաշինյանին: Հայաստանի ԱԱԾ-ն Ռուսական «Դոսյե» կենտրոնի կողմից հրապարակված փաստաթուղթը դիտարկում է որպես հաղորդում հանցագործության մասին և պատրաստվում է քրեաիրավական գնահատական է տալ այդ հոդվածում զետեղված փաստերին, որոնք արդեն ուսումնասիրվում են։

Իսկ մինչ այդ «Դոսյեի» հրապարակումները շարունակում են ալեկոծել Հայաստանի ներքաղաքական դաշտը, դարձյալ ակտիվացնելով սորոսականների ու արևմտյան գրանտներով սնվողների քաղաքական նկրտումները, որոնք անցնող օրերին շուրջբոլորը կատարյալ վայնասուն են բարձրացրել։

Զավեշտալին այն է, որ գործակալական ցանցի մասին բարձրագոչ հայտարարում են արևմուտքի նեղ շրջանակները սպասարկող ՀԿ-ների ներկայացուցիչները Ինչպես ասում են, «այս խմորը դեռ շատ ջուր կքաշի»՝ հրապարակման մեջ նշված իրական անձանց գործունեությունից, մինչեւ կեղծանունների բացահայտում։

Հասկանալի է, որ հարցը նաև հայ-ռուսական հարաներությունների տիրույթում է։ Այստեղ, հրապարակային մակարդակում կարծես թե ամեն ինչ հրաշալի է, իսկ իրականում նկատելի է, որ հայ-ռուսական հարաբերությունները բավական բարդ շրջան են ապրում, ինչքան էլ պաշտոնական Երևանը ձգտում է հարթել սուր անկյունները։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular