Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անկախության հույզերն ու «հեղափոխության» իրական դիմագիծը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մի բան պարզ է՝ Խորհրդային Միության ժամանակ հազարավոր մարդիկ զրկվեցին աշխատատեղերից, ապագայից, քանի որ մասնագիտությունները դարձան անպիտան։

Տարիներ շարունակ նրանց մեջ հասունանում էր անպետքության, չկայացվածության զգացումը, գնալով աճում էր դասակարգային ատելությունը, որն եկավ մեր կյանք ագրեսիվ կապիտալիզմի հետ մեկտեղ։

Իսկ հետո եկավ «Նոր» Հայաստանը, որտեղ պարզվեց, որ ամեն ինչում մեղավոր էին նախկինները։ Սա փրկօղակ էր, տարիներով խոցված ինքնասիրության սպասված փրկօղակ։

Ինչպես հայտնի է՝ հասարակությանը կառավարելու լավագույն տեխնոլոգիաներից է վախի մթնոլորտի ստեղծումը։ Վախերը ժողովրդի կառավարման գործիքներից մեկն է։ Դա, իհարկե, պրիմիտիվ կառավարում է, որը բնորոշ է քաղաքակրթական ցածր աստիճանում գտնվող հանրույթներին։

Ավելի բարդ հասարակություններում ավելի նուրբ տեխնոլոգիաներ են օգտագործում։ Սակայն իշխող խումբը, որը զուրկ է կառավարման գիտելիքներից, դիմում է պարզագույն, իրենց համար ընկալելի եղանակներին։ Այստեղ մտահոգիչն այն է, որ հասարակության մի զգալի հատվածի համար նման տեխնոլոգիաներն արդյունավետ են։ Սա արդեն իշխանության փոփոխությամբ չի ուղղվի, իսկ ժողովուրդ փոխել չի ստացվի, ունենք այն, ինչ ունենք։Մենք ապրում ենք ավանդական քաղաքականության ավարտի ժամանակաշրջանում։

«Հեղափոխությունը» ծնեց իր պոպուլիստին, ինչը բնական էր։ Առանց պոպուլիզմի՝ չի կարող լինել որևէ արմատական փոփոխություն, սակայն չծնեց իր տնտեսագետին, հրապարակախոսին ու փիլիսոփային, մենք ունեցանք միայն հայհոյող։

Ակնհայտ է, որ հեղափոխությունները սովորաբար ղեկավարում են մարդիկ, որոնք գիտեն, թե ինչպես պետք է քանդել հին կարգը, և ոչ անպայման նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է կառուցել նորը։ Եվ հեղափոխությունները սիրում են խժռել իրենց զավակներին։ Հայաստանում խժռելու գործընթացն արդեն տեսանելի է։

Հեղափոխության որոշ մասնակիցներ լքել են ղեկավար պաշտոնները։ Դժվար չէ նաև նկատել մարդկանց, որոնք խոստովանում են, որ կորցրել են խանդավառությունը։ Հեղափոխական ճամբարում կառավարման առօրյա գործերը, բնականաբար, ստվերում են թողնում հեղափոխական օրերի հույզերը։ Իսկ հեղափոխական հռետորաբանությունը լղոզվում է և գնալով ավելի ու ավելի քիչ համախմբող դառնում։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. Սերգեյ ԿոպիրկինԴատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռըԻնչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք Երևանում
Ամենադիտված