Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես պատրաստել մաշկն ախտահանող ու մաքրող բնական միջոց

ՖՈՏՈ

Վերջին ամիսներին COVID-19-ի համավարակի ֆոնին մաշկն ախտահանող ու մաքրող հատուկ լուծույթների պահանջակը զգալի բարձրացել է, քանի որ նման միջոցներն օգնում են կանխել վիրուսների ու վարակների ներթափանցումն օրգանիզմ։ Ախտահանող այս գելերը շատ կարևոր են ջրով ու օճառով լվացնել հնարավորության բացակայության դեպքում, սակայն խնդիրն այն է, որ պատրաստի ախտահանող միջոցները պարունակում են բազմաթիվ վնասակար բաղադրիչներ, որոնք խիստ բացասաբար են անդրադառնում մաշկի վրա։ Նման խնդիրներից խուսափելու համար կարելի է փորձել ինքնուրույն պատրաստել ախտահանող միջոց՝ կիրառելով սպիրտ և բնական հավելումներ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ախտահանող միջոցի պատրաստման ամենապարզ եղանակը, որը կօգնի մաքրել մաշկն ու չի առաջացնի կողմնակի բարդություններ։

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • ⅔ բաժակ 99%-անոց բժշկական սպիրտ կամ էթիլ սպիրտ,
  • ⅓ բաժակ հալվե վերայի գել,
  • 8-10 կաթիլ եթերայուղ։

Պատրաստման եղանակը.

Ախտահանող միջոցը պատրաստելու համար հարկավոր է որևէ տարայի մեջ խառնել սպիրտն ու հալվե վերայի գելը մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ավելացնել մի քանի կաթիլ եթերայուղ, ինչը հաճելի բույր կհաղորդի խառնուրդին։ Ավելի թանձ խառնուրդ ստանալու համար կարելի է մեկ գդալ հալվե վերայի գել ավելացնել, իսկ ավելի հեղուկ լուծույթ ստանալու համար կարելի է այն նոսրացնել մեկ գդալ սպիրտով։

Հարկ է հիշել, որ սպիրտը պետք է լինի բացառապես 99%-անոց, քանի որ ավելի ցածր կոնցենտրացիայով սպիրտ օգտագործելու դեպքում ախտահանիչ միջոցն արդյունավետ չի լինի։ Բացի այդ, այս լուծույթում հարկավոր է կիրառել բացառապես բնական հալվե վերայի գել առանց որևէ հավելման։ Խառնուրդին հաճելի բույր հաղորդելու համար շատ արդյունավետ կլինեն նարդոսի, մեխակի, դարչնի, անանուխի, կիտրոնի, թուրինջի կամ մարակույայի եթերայուղերը։ 

Ստացված խառնուրդը հարկավոր է լցնել օգտագործման համար հարմար որևէ տարայի կամ շշի մեջ։ Ցանկալի է, որ այն լինի բավական փոքր, որպեսզի հնարավոր լինի մշտապես պահել ձեռքի տակ։ Մնացած խառնուրդը կարելի է պահել մեկ այլ տարայի մեջ և օգտագործել փոքրիկ տարայի պարունակության վերջանալուն պես։

Ախտահանող այս միջոցը նման է այն ալկոգելերին, որոնք վաճառվում են դեղատներում ու խանութներում, սակայն իր բաղադրությամբ այն շատ ավելի անվնաս է, քանի որ չի պարունակում վնասակար քիմիական տարրեր ու չունի տհաճ հոտ։ Սակայն միևնույն ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ նման ախտահանող միջոցները չեն կարող փոխարինել ձեռքերը լվանալու պրոցեդուրային, ուստի դրանք հարկավոր է կիրառել միայն այն դեպքում, երբ չկա ինչպես հարկն է օճառով լվացվելու հնարավորություն։

Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունըԿիրանցի արոտավայրերը, այգիները, այլ հողեր անցնելու են Ադրբեջանին․ զեկույցՖանտազիաներ ու սառը հաշվարկ. ինչքանո՞վ են իրականում մոտ իրար Հայաստանն ու Հնդկաստանը «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Ողբերգական վթար՝ Կոտայքում․ զոհ ու վիրավոր կանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար 1877թ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրվել է Բայազետը. պատմության այս օրը ( 18 ապրիլ)24 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Սահմանին անցակետ կլինի․ նոր մանրամասներ երեկվա հանդիպումից11-մետրանոց հարվածաշար, հաղթական գնդակ․ ո՞ր թիմերը կհանդիպեն երկրորդ ՉԼ կիսաեզրափակչում Հայտնի է դատարանի որոշումըԻնչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Սանկտ Պետերբուրգում ձյուն է տեղացել (տեսանյութ)Ռուբլին՝ ռեկորդային էժանԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Ավտոբուսը Նոր Երզնկայում բախվել է քարե պարսպին․ 29 մարդ հոսպիտալացվել էՃապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել (տեսանյութ)«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ» ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ» Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին (տեսանյութ)Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ, քանի որ ռազմակայան է տրամադրել իսրայելական ԱԹՍ-ների համարԳերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և ԻսրայելինԻ՞նչ է սպասվում Հայաստանին՝ Իրան-Իսրայել լայնածավալ պատերազմի դեպքումԻսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ AxiosԹուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. ՖիդանՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի ԻրանՍահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքՕգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. ՍտոլտենբերգԻրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է ԹուրքիայումԼիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին․ Լիտվայի ԱԳ նախարարը՝ ՍիմոնյանինՓաշինյանն այցելել է Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր բնակավայրեր․ տեղի բնակիչներին է ներկայացրել սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը (լուսանկարներ)ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ ՊետդումաՄեր ընկերներին լքելու ժամանակը չէ. Կոնգրեսը պետք է ընդունի օրինագիծ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար, հակառակ դեպքում ՌԴ-ն կմոտենա ՆԱՏՕ-ի սահմանին․ ԲայդենՇատ կարևոր է, որ մենք համատեղ ջանքերով լրացնում ենք Սաուդյան Արաբիայի հետ խոստումնալից փոխգործակցության բացը․ Միրզոյանը՝ Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարին
Ամենադիտված