ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կինը ծակված անվադողով մնացել է ճանապարհի եզրին և հարստացել

ՖՈՏՈ

Հյուսիսային Կարոլինա նահանգի Ֆեյետվիլ քաղաքի բնակչուհին իմացել է, որ ջեքփոթ է շահել, երբ ծակված անվադողով մնացել է ճանապարհի եզրին: Այս մասին հաղորդել է UPI հրատարակությունը:

Թամարա Օրտիզի օրն սկսվել է անհաջողությամբ: Նա «նստած» անվադողով հայտնվել է ճանապարհի եզրին: Ամերիկուհին ընկերոջը խնդրել է գնալ և իրեն տանել այնտեղից:
Փրկությանը սպասող Օրտիզը բջջային հեռախոսով ստուգել է էլեկտրոնային փոստը և տեսել նամակ, որում նշված է եղել, որ շահել է 100 000 դոլար: Նրա գնած վիճակախաղի տոմսը հաղթող է դարձել «Երկրորդ հնարավորություն» խաղարկության արդյունքում: «Իմ տոմսն ընտրել են ավելի քան 10,9 միլիոնից», - շեշտել է նա:

«Ես նայեցի դրան և ցած գցեցի հեռախոսը: Միշտ հավատացել եմ երկրորդ հնարավորություններին, բայց հիմա դրանց ավելի շատ եմ հավատում», - պատմել է կինը: Նրա համաձայն՝ շահումը նրան լավ օրվա երկրորդ շանս է տվել:

Օրտիզը ծրագրում է արմատապես լուծել ծակված անվադողի խնդիրը և մրցանակային գումարով ձեռք բերել նոր ավտոմեքենա Honda Accord:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular