ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփին փորձել են թունավորել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի իրավապահները ճանապարհին բռնել են թունավորված ծանրոցը, որը հասցեագրված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Այս մասին գրել է CNN-ը:

Նամակագրության ուսումնասիրության ընթացքում, որն անցկացվում է Սպիտակ տանը, ծանրոցներից մեկում ռիցին թույն են հայտնաբերել: Այս ուժեղ ազդեցությամբ նյութը ստանում են գերչակի լոբուց:

ԱՄՆ-ի գաղտնի ծառայությունը, որը պաշտպանում է կառավարության ղեկավարին, հետաքննություն է սկսել: ՀԴԲ-ն նույնպես անցկացնում է քննչական միջոցառումներ: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել իրավիճակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular