Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Բացահայտվել է սեպտեմբերի 17-ին Բյուրեղավանում տեղի ունեցած դանակահարության դեպքը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

«Սեպտեմբերի 17-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 18 և 41 տարեկան երկու տղամարդ:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի բաժնի, Բյուրեղավանի բաժանմունքի և Կոտայքի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Բյուրեղավան քաղաքի 2-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրանց դանակահարել է Սևան քաղաքի 21-ամյա մի բնակիչ:

Նա հայտնաբերվել և ձերբակալվել է: Հանցագործության գործիք դանակն առգրավվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

website by Sargssyan