Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Լենինին

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է դիակիզել Վլադիմիր Լենինին, եթե կոմունիստները չեն ցանկանում այն տալ ամերիկացի նկարիչ Դեյվիդ Դատունային: Այս մասին նա հայտարարել է «Вести FM» ռադիոկայանի եթերում: Հոդվածը վերցրել ենք ռուսական Lenta կայքից:

«Մեզ պետք չէ այս դիակը: Խնդրում եմ, եկեք չվաճառենք, տվեք դիակիզարան, մարմինը կայրենք և փորձանոթը կթաղենք Սիմբիրսկում՝ իր հոր գերեզմանում կամ Պետերբուրգում՝ մոր գերեզմանում», - ասել է խմբակցության նախագահը: Նա նաև նշել է, որ Դատունան հեղափոխության առաջնորդի մարմնի համար պատրաստ է վճարել մինչև մեկ միլիարդ դոլար, իսկ դա՝ ըստ Ժիրինովսկու, ահռելի գումար է:

Նկարիչ Դեյվիդ Դատունան հայտարարել է, որ ԱՄՆ-ն ներկայումս շարժվում է դեպի կոմունիզմ: Ուստի, արվեստագետը գտնում է, որ Լենինի մարմինն ավելի շատ այնտեղ է պետք: Նա առաջարկել է Մոսկվայից գնել հեղափոխության նախագահին և այն տեղափոխել ԱՄՆ՝ Վաշինգտոնում ստեղծելով դամբարանի կրկնօրինակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

website by Sargssyan