Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Տարօրինակ և խելահեղ 17 ֆոբիա

Բացարձակ արտառոց երևույթ չէ, երբ մարդ վախենում է բարձրությունից, սարդերից կամ օձերից, և դա նույնիսկ հասկանալի է: Սակայն երբեմն անչափ տարօրինակ վախեր են ի հայտ գալիս, օրինակ՝ կոճակների կամ բառերի հանդեպ վախ, որոնք զվարճալի չեն թվում այդ ֆոբիաներով տառապող մարդկանց համար:

Ակրիբոֆոբիա – կարդացածը չհասկանալու կպչուն վախ Երբեմն կարող է դառնալ շիզոֆրենիայի ախտանիշ, երբ հիվանդները դժգոհում են, որ արտահայտությունները մասնատվում են բառերի և առանձին վանկերի:

Գեկսակօսիոյգեկսեկօնտագեկսաֆոբիա — 666 թվի հանդեպ վախ Պատահել են բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցների համարները փոխել են՝ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար:

Գիպպոպոտոմոնստրոսեսկիպպեդալոֆոբիա — երկար բառերի հանդեպ վախ

Գնոսիոֆոբիա (էպիստեմոֆոբիա) — գիտելիքներ ստանալու հանդեպ վախ Տրամաբանական է, որ այս ֆոբիան ունեցողների 70%-ը մեծ քաղաքների բնակիչներն են: Այս ֆոբիան նաև հայտնաբերել են «մաուգլի» երեխաների մոտ, ովքեր մեծացել են քաղաքակրթությունից հեռու:

Գիդրոզոֆոբիա- քրտնելու, հիվանդանալու կամ հոտ արձակելու վախ

Դորոֆոբիա — նվերներ մատուցելու կամ ստանալու վախ Սա ոչ թե զվարճալի, այլ լուրջ խնդիր է, որը հիմնվում է մանկական կոմպլեքսների և հանդիմանությունների վրա:

Կումպունոֆոբիա — կոճակների հանդեպ վախ 75.000 մարդկանցից մեկը տառապում է այդ ֆոբիայով:

Լականոֆոբիա — բանջարեղենի հանդեպ վախ Այս ֆոբիայով տառապող մարդկանց մոտ բանջարեղեն տեսնելուց կարող է սրտխառնոց, գլխապտույտ առաջանալ: Որոշները նույնիսկ չեն ուտում բանջարեղենի կողքը դրված այլ մթերքները:

Նեֆոֆոբիա — ամպերի հանդեպ վախ Ժամանակի ընթացքում կարող է այլ տեսակի փոխվել և վերածվել մառախուղի կամ օդի հանդեպ վախի:

Օմբրոֆոբիա — անձրևի հանդեպ վախ Վախը կարող է հանգեցնել լուրջ տագնապի նոպայի: Համարվում է, որ այդ ֆոբիան կարող է առաջանալ մանուկ ժամանակից այն պատճառով, որ երեխաներին թույլ չի տրվում անձրևի ժամանակ դուրս գալ, բացի այդ, անձրևը հաճախակի ասոցացվում է դեպրեսիայի հետ:

Պենտերաֆոբիա — զոքանչի կամ սկեսուրի հանդեպ վախ Սա ֆոբիայի այնպիսի տեսակ է, երբ մարդիկ ի վիճակի չեն շփվել զոքանչի կամ սկեսուրի հետ:

Պապաֆոբիա — Հռոմի պապի հանդեպ վախ Շատ հազվադպ հանդիպող երևույթ է: Առաջանում է Հռոմի պապի հետ կապված որևէ հոգեկան տրավմայի արդյունքում:

Հայրոֆոբիա — անհարմար իրավիճակում ծիծաղելու վախ (օրինակ՝ թաղման ժամանակ)

Խրոնոֆոբիա — ժամանակի հանդեպ վախ Մարդուն հետապնդում են ժամանակի մասին մտքերը, տագնապալից սպասումը, ապագայի հանդեպ վախը և այլն: Մարդ դադարում է նկատել կյանքը, ողջ իր ուշադրությունը կենտրոնացնում է ժամանակի ընթացքի վրա:

Ֆիլոֆոբիա — սիրահարվելու հանդեպ վախ Որոշ հոգեբաններ կարծում են, որ ֆիլոֆոբիան թաքնված վախ է մերժված լինելու հանդեպ կամ անվստահություն է սեփական ուժերի վրա:

Պունկտումուֆոբիա — նախադասության վերջում վերջակետով հաղորդագրություն ստանալու վախ:

Սելֆիֆոբիա — վատ սելֆիի հանդեպ վախ Կարող է արտահայտվել տագնապի նոպայով: Լուրջ դեպք է և կարող է բարդությունների հանգեցնել: 

website by Sargssyan