ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


84-ամյա ռուս կինը արջի վրա մռնչալով՝ փրկել է սեփական կյանքը

ՖՈՏՈ

Յակուտիայի Ասիմա գյուղի 84-ամյա ռուս բնակչուհին արջին հանդիպելով՝ նրա վրա մռնչացել է՝ փրկելով սեփական կյանքը: Այս մասին հաղորդել է SakhaDay-ը:

Սեպտեմբերի սկզբին Աննա Դյաչկովսկայան գնացել է անտառ՝ հապալասի: Նա այնպես է տարվել հատապտուղներ հավաքելով, որ չի նկատել՝ ինչպես է արջը մոտեցել:

Ռուս կինը, ով երիտասարդության տարիներին մոլեռանդ որսորդ էր եղել, գիտեր, որ անհնար է փախչել վայրի գազանից: Երբ արջը նրա վրա մռնչացել է, ինքը ևս՝ ի պատասխան, մռչացել է: Հուսահատված Դյաչկովսկայան սկսել է գրպանները խառնել և գտել է լուցկի ու թերթի կտոր: Նա թուղթն այրել է և սկսել կենդանու քթի առջև թափահարել: Արջը խռխռոցի ձայներ է արձակել, թոշակառու կինը փորձել է կրկնել արարքը, ինչից հետո գազանը հետ է շարժվել և հեռացել:

Դյաչկովսկայան հրաժարվել է դեպքի մասին խոսել՝ բացատրելով, որ ուժեղ սթրեսի մեջ է և չի ուզում հիշել դրա մասին:

Լրագրողներին հարցազրույց տված որսորդ և «Կիիմաան» որսորդական ակումբի նախագահ Ալեքսանդր Տաստիգինը գովել է թոշակառու կնոջ վարքը: «Արջը նույնպես ունի իր բնազդը՝ մարդուն, ով չի վախենում, նա ձեռք չի տալիս: Ըստ երևույթին, տատիկը բարձր է գոռացել: Չնայած կանանց նա սովորաբար չի վնասում», - նշել է նա:

Տաստիգինը նաև ասել է, որ արջից ոչ մի դեպքում չի կարելի փախչել: Կենդանուն հանդիպելիս պետք է կրակ վառել, աղմկել, գոռալ կամ, ծայրահեղ դեպքում, մեռած ձևանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular