ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրահայտ խոհարարը բացահայտել է իդեալական պաստա պատրաստելու գաղտնիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրահայտ բրիտանացի շեֆ խոհարար և «Դժոխային խոհանոց» հեռուստահողորդման հաղորդավար Գորդոն Ռամզին բացահայտել է «ալ դենտե» իդեալական պաստայի պատրաստման գաղտնիքը:

«Պաստան կիսաեփելը կամ չափից շատ եփելը հեշտ է: Ես ձեզ կսովորեցնեմ՝ ինչպես պատրաստել այն իդեալական կերպով», - խոստացել է Ռամզին: Նա խորհուրդ է տվել մեծ կաթսա վերցնել, որպեսզի մակարոնը բավականաչափ տեղ ունենա համաչափ եփվելու համար, և մեջը ջուր լցնել: Այնուհետև պետք է թեթևակի աղ անել, ավելացնել ձիթապտղի յուղ և ջուրը հասցնել եռման:

Խոհարարն առաջարկում է մակարոնները լցնել, երբ ջուրը սկսի եռալ: Սպագետտի պատրաստելու դեպքում նա խորհուրդ է տալիս կաթսայի մեջ տեղավորել սկզբում դրա մի ծայրը, ապա դրա փափկելուց հետո տեղավորել մնացած մասը: Ռամզին պնդում է, որ այս ուտելիքը պատրաստելիս խստորեն պետք է հետևել ժամանակին, ուստի առաջարկում է թայմեր օգտագործել:

Ըստ Ռամզիի՝ պաստայի պատրաստության աստիճանը կարելի է որոշել մատներով: «Ալ դենտե»՝ ոչ պինդ, ոչ շատ պինդ, այլ պարզապես հաճելի և ներսից փոքր-ինչ ամուր, և հաստատ, ոչ խրթխրթան», - նկարագրել է խոհարարը ուտեստի իդեալական վիճակը:

Երբ մակարոնը պատրաստ է, Ռամզին ջուրը քամիչով դատարկում է և ուտեստին ավելացնում է մեծ քանակությամբ աղ և պղպեղ: Այնուհետև նա ավելացնում է 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ և խառնում, որ մակարոնները չկպչեն: «Այն արդեն ձեր առջև է՝ իդեալական կերպով պատրաստված «ալ դենտե» հրաշալի պաստա», - ամփոփել է շեֆ խոհարարը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular