Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ըստ Բայդենի՝ Ռուսաստանն ԱՄՆ-ի թշնամին է

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը Ռուսաստանն անվանել է Միացյալ Նահանգների թշնամի: Այս մասին հաղորդել է Axios հրատարակությունը:

Բայդենն այդպես է պատասխանել Պենսիլվանիա նահանգում իր ելույթի ընթացքում լրագրողի տված հարցին: Լրագրողը հարցրել է՝ արդյո՞ք դեմոկրատը Մոսկվային համարում է Վաշինգտոնի թշնամի: «Ես կարծում եմ, որ Ռուսաստանը թշնամի է: Եվ ես իսկապես այդպես եմ մտածում», - պատասխանել է նա: Նախագահի թեկնածուն ավելացրել է, որ նա Նահանգների լուրջ թշնամի է համարում նաև Չինաստանին:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

 

website by Sargssyan