Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

COVID-19-ով վարակման դեպքերի թիվը հուլիսից ի վեր՝ առաջին անգամ գերազանցել է 6000-ը

Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 6065 նոր դեպք, մահացել է 144 մարդ, 5255-ը դուրս են գրվել հիվանդանոցներից: Այս մասին РИА Новости-ի լրագրողներին հաղորդել են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը:

Այսպիսով, օրական գրանցվող վարակման դեպքերի թիվը՝ հուլիսի 19-ից ի վեր, առաջին անգամ գերազանցել է 6000-ը: Նախօրեին հաղորդվել է 5905 վարակվածների մասին, օրական աճի տեմպը կազմել է 0,5%:

Նոր դեպքերի թվում 1460 մարդու (24,1%) մոտ հիվանդությունն անցնում է առանց ախտանշանների:

Վարակվածների մեծ մասը հայտնաբերվել է Մոսկվայում՝ 825 մարդ: Եվս 212 դեպք հայտնաբերել են Սանկտ-Պետերբուրգում, իսկ Ռոստովի մարզում՝ 180 դեպք:

Չուկոտկայի ինքնավար մարզում մեկ օրվա ընթացքում գրանցվել է 1 դեպք, Չեչնիայում՝ 6, իսկ Հրեական ինքնավար մարզում՝ 12: Աճ չի գրանցվել միայն Նենեցկի ինքնավար մարզում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

website by Sargssyan