Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Դոսյե» կենտրոնի,Հայաստանի մասին, բավականին խոսուն դոսյեն խառնել է շատերի խաղաքարտերը

Կրեմլի քննադատ Միխայիլ Խոդորկովսկու կողմից ֆինանսավորվող «Դոսյե» կենտրոնը՝ վկայակոչելով տասնյակ գաղտնի փաստաթղթեր, որոնք կազմակերպության տրամադրության տակ են հայտնվել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության գեներալ Վլադիմիր Չեռնովի քարտուղարությունից:

Ռուսական ԿԳԲ-ի սպա Վլադիմիր Չեռնովը 2012-ից է ղեկավարում Կրեմլի` արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչությունը:

Ըստ «Դոսյե»-ի, այդ կառույցը ստեղծվել է ԱՊՀ տարածքում «գունավոր հեղափոխությունների դեմ պայքարելու և Ռուսաստանի շահերն առաջ տանելու համար», որի շրջանակներում անդրադարձ կա նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը:

Ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողությունը հայկական ԱԱԾ-ում արդյունք է այն բանի, որ հեղափոխությունից հետո իշխանությունները իլյուստրացիա չիրականացրեցին, համոզված է քաղաքագետ Արա Պապյանը:

«Սա կարևոր հրապարակում է և պատահական հրապարակում չէ, այլ բացահայտում է Հայաստանում ռուսական ազդեցության հակակշիռը: Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբերին մենք ռուսամետ ուժերի ակտիվացում կնատենք: Այս հրապարակումը օգնում է նաև հասկանալ, թե Ռուսաստանն ինչ մեթոդաբանությամբ է աշխատում Հայաստանում, որն ամենևին էլ դաշնակցային գործունեություն չէ»,- 1or.am-ին ասաց Արար Պապյանը:

Նրա կարծիքով պետք է վերացվի  Ռուսաստանից թոշակներ, մեդալներ ստանալու երևույթը, այլապես իրավիճակը նույնը կմնա: Քաղաքագետի դիտարկմամաբ ԱԱԾ կադրերը հեղափոխությունից հետո ճիշտ չեն ընտրվում, չի իրականացվում նաև կադրերի դաստիարակության և կթության հարցը:

«Չկայացած երիտասարդներին չի կարելի ուղարկել օտար երկրներ սովորելու: Հարկավոր է այստեղ ձևավորել կադրերի պատրաստման գործընթացը, այլապես նրանք կգնան, կսովորեն, հետո կդառնան ուրիշ երկրների գործակալներ»,- ասաց Ա. Պապյանը:

Կարելի է ենթադրել, որ Հայաստանի մասին որոշ փաստաթղերի հրապարակումը իրականում կազմակերպությունում առկա ամբողջ տեղեկությունը չէ: Սա ընդամենը այսբերգի մի մասն է, որով «Դոսյե» կենտրոնը փորձել է երկու հարց լուծել՝ նախ սթափեցնել թավշյա հեղափոխություն իրականացնողներին, երկրորդ՝ ցույց տալու համար թե ինչու է Ռուսաստանն այդքան խնամքով պահում Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին:

Տիգրան Հակոբյան

www.1or.am

website by Sargssyan