ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երբ կինը հայուհի է». Քիմ Քարդաշյանի նախկին սիրելին պարում է հայկական երգերի հնչյունների ներքո (վիդեո)

ՖՈՏՈ

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի խաղացող Ռեջի Բուշի կինը՝ Հայաստանից խորեոգրաֆ Լիլիթ Ավագյան-Բուշը, Instagram-ում ամուսնու մասնակցությամբ հոլովակ է հրապարակել։ Կադրերում մարզիկը պարում է հայկական երգերի հնչյունների ներքո։ Տեսանյութերից մեկում նրան միանում է նաեւ զույգի դուստրը։

Հետեւորդները հիացած են Լիլիթի հրապարակմամբ ու շտապել են բազմաթիվ դրական խոսքեր գրել նրա ու ընտանիքի հասցեին։ «Լիլիթ ջան շատ ապրեք, որ մեր հայկականը միշտ պահում եք ու փորձում եք ձեր երեխաներին էլ սովորեցնեք։ Իրոք ձեզնով հպարտանում եմ», «Երաժշտության, լեզվի, սովորույթների ու ուտելիքի միջոցով ձեր երեխաներին նրանց մշակույթի մասին սովորեցնելը շատ կարեւոր է։ Նրանց արմատներ ու թեւեր տվեք», «Հպարտ եմ քեզանով։ Մենք պետք է սիրենք մեր մշակույթը», «Գեղեցիկ ընտանիք»։

Լիլիթն, ի դեպ, չի մոռանում հայկական արմատների մասին։ Ամիսներ առաջ գեղեցկուհի հայուհին տեսանյութ էր հրապարակել, որում որդին փորձում էր գույների անուններն արտաբերել հայերենով: «Ասա դեղին, կանաչ, կարմիր, կապույտ, շագանակագույն»,- հայերենով ասում էր Լիլիթը, որին կրկնում է որդին:

Ռեջի Բուշը 2007-2010թթ. հանդիպել է Քիմ Քարդաշյանի հետ։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի անց Ռեջի Բուշն ամուսնացել է Հայաստանից պարի ուսուցչուհի Լիլիթ Ավագյանի հետ, որի հետ դաստիարակում է երկու երեխաներին:

 

 

  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular