Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ադրբեջանական դիրքերը «ներսից»՝ 2016-ից հետո

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 2016թ․-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանն անցավ դիրքերում պիլոտային ծրագրերով նոր ինժիներական աշխատաքներին։ Մինչև 2018թ․-ը պետք է ընտրվեր այն ծրագիրը, որն ավելի արդյունավետ է, ավելի ապահով է դիրքերի համար։ Պետք է ասեմ, որ պետությունը շատ լուրջ գումարներ ծախսեց այդ պիլոտային ծրագրերի վրա և արդեն 2019թ․-ին հայտրարեցին, որ ընդունել են որոշում և դիրքերն այլև կառուցելու են ժամանակակից նյութերով, որոնք չեզոքացնում են նույնիսկ ցանկացած բեկորային վտանգ։ Այսօր Ադրբեջանի նախագահի օգնական, ռազմական հարցերով բաժնի ղեկավար Մահերրամ Ալիևը և պետական սահմանային ծառայության պետ Էլչին Գուլիևը եղել են Ղազախի կողմից Հայ-ադրբեջանական սահմանին։ Հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ իսկապես մարդիկ ժամանակակից մեթոդներով և նյութերով են կահավորել դիրքերը՝ մեկանգամյա օգտագործման ջրի տարրաների մեջ ավազ լցնելով։ Դե չխոսեմ հաջորդ նկարում երևացող փտած աստիճանի և առանց ցեմենտի շարված բլինդաժի մասին․․․
ՖՈՏՈ. Ադրբեջանական դիրքերը «ներսից»՝ 2016-ից հետո

website by Sargssyan