Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու պետք չէ երազը պատմել որևէ մեկին

ՖՈՏՈ

Մի ընկեր ունեի, ով ջանքեր էր գործադրում իր երազների մեծ մասը հիշելու համար։ Գրում է Blogs.scientificamerican.com-ի սյունակագիրը` ավելացնելով, որ իր այդ ընկերը կարող էր գրի առնել իր երազներն ու պատմել մարդկանց։ Բայց նա դադարեց անել դա, որովհետև դա սկսել էր խառնվել նրա սոցիալական կյանքին։ Նա կարող էր սկսել խոսել իր երազների մասին, և մարդիկ կլքեին սենյակը։ Երկու հիմնական տեսություն կա այն մասին, թե ինչու ենք երազներ տեսնում։ Առաջին տեսության համաձայն՝ երազներն ամենօրյա գործունեության մեկնաբանությունն են ուղեղի կողմից։

Բացատրություններից մեկը, թե ինչու երազները կարող են այդքան տարօրինակ լինել, այն է, որ դրանք ստացվում են քաոսային տեղեկատվությունից։ Ուղեղի ավելի հասունացած հատվածները մեր հիմնական զգացմունքների գտնվելու վայրն են։ Այս տեսության համաձայն՝ զգացմունքներն առաջինն են գալիս, իսկ երազները ստեղծված են զգացմունքներին իմաստ հաղորդելու համար։ Մյուս տեսության համաձայն՝ երազելու կարողությունը հնարավորություն է՝ սովորել, թե ինչպես է պետք վարվել վախեցող իրադրություններում։ Բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք վկայում են այս տեսության ճշմարտացիության մասին՝ երազներում զգացմունքների մեծ մասը բացասական են, երազներում տեսնում ենք ժառանգական վախեր՝ ընկնել, հետապնդվել, բնական աղետներ, և այդպես շարունակ։ Ընդ որում, այս տեսարանները հաճախ չափազանցված են։ Շատերը երազում տեսնում են, թե հետանդվում են կենդանու կողմից, բայց որքա՞ն հաճախ է դա տեղի ունենում իրական կյանքում։ Այսպիսի երազներ տեսնում են նաև երեխաները, ինչը նշանակում է, որ մենք ի ծնե վախ ունենք դրանցից։

Ի հակադրություն դրա՝ մենք երազներում հազվադեպ ենք տեսնում «ժամանակակից» վախեր, ինչպես, օրինակ՝ սրտի նոպաներ։ Ինչո՞ւ ենք կարիք ունենում խոսել երազների մասին։ Երազների մասին երկրորդ տեսությունն այդ երևույթը կապում է «երկու գլուխն ավելի լավ է, քան մեկը» մտքի հետ. երազների քննարկումը կարող է օգտակար լինել, եթե օգնի հոգեբանորեն պատրաստվել վախերին։ Մենք սիրում ենք խոսել մեր երազների մասին, որպեսզի այն օգնի պատրաստվել, թե ինչպես է հարկավոր վարվել ապագայում՝ վտանգավոր իրավիճակներում։ Ինչու ենք մեր երազներն այդքան հետաքրքիր համարում։ Այս առումով մի քանի պատճառ է նշվում. Բացասական նախատրամադրվածություն։ Սա մեզ ստիպում է ուշադրություն դարձնել վտանգավոր երևույթներին։ Երկրորդ պատճառը կապված է զգացմունքային «գերազանցության» հետ։ Երազների մեծ մասը շատ զգացմունքային են, հետևաբար՝ մարդիկ դրանք կարևոր են համարում, սակայն այդ զգացումը չունեցած մարդիկ դժվարությամբ են դա կարևոր համարում։

Մենք հակված ենք կարծելու, թե մեր երազներն իսկապես տարօրինակ են, բայց իրականում երազների 80 տոկոսը պատկերում են սովորական իրավիճակներ։ Մենք առավել շատ հիշում ու խոսում ենք այն երազների մասին, որոնք առավել տարօրինակ են։ Տեղեկատվությունը, որը մենք չենք հասկանում, արթնացնում է մեր հետաքրքրությունը, հատկապես, եթե այն ուղեկցվում նաև ուժեղ զգացումներով։ Ահա այն պատճառները, թե ինչու ձեր երազները կարող են շատ ձանձրալի թվալ մյուսներին։ Եթե ամեն դեպքում պատրաստվում եք պատմել դրանք, խոսեք այն երազների մասին, որոնցում նոր կերպ եք բախվել որոշակի խնդիրների։ Բացասական նախատրամադրվածությունը նրանց համար կարող է ավելի հետաքրքիր լինել, և, եթե զգացել եք, որ որևէ նոր բան եք սովորել, թե ինչպես է հարկավոր առնչվել վտանգին, հնարավոր է՝ ձեր լսարանը ևս նոր բան սովորի։

Միրզոյանը և Սերբիայի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍա 1915թ. Ցեղասպանության, հետո Արցախի շարունակական ընթացքն է. Գառնիկ Դանիելյան Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը (տեսանյութ)UWW-ն որոշում է կայացրել վերանայել Բաքվի մրցաշարում Չամիզո-Բայրամով մենամարտըՍակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան․ Ոսկան ՍարգսյանՍա միայն Տավուշի խնդիրը չէ, սա համազգային խնդիր է․ Գառնիկ Դանիելյանի ուղերձը՝ Կիրանցից (տեսանյութ)Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնшմուց լինելու է 170 մետր․ Վարդան ՈսկանյանԲերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության ավելի քան 10 անդամներԱպրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյունԿիրանցում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվելԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՔաղաքացիները փակեցին Կիրանցի կամուրջը (տեսանյութ)Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներինՊապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցըԿորոնավիրուսի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամԳառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին«Խաղաղության խաչմերուկը» ՀՀ տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժինԵվրախորհրդարանի բանաձևը կոչ է անում դադարեցնել էներգետիկայի ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերությունըԻնչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Երևանը Բաքվին է վերադարձնում 4 գյուղ. արդյո՞ք կլինի խաղաղության պայմանագիրԹմրանյութի ազդեցության տակ ուսուցչուհին հարվածել է արցախցի երեխային (տեսանյութ)Ադրբեջանի միջով․ ինչի սպասել մայիսի 20-ից հետոԾիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Տնտեսագետ Բելյաևը բացատրել է, թե ինչու է Փաշինյանը ցանկանում բացել Թուրքիայի հետ սահմանը Չավին մնում է «Բարսելոնայում»․ պաշտոնական ՈՒՂԻՂ․ քաշքշուկ և հրմշտոց․ Բագրատաշեն տանող ճանապարհը փակ էՈվքեր են գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոցՆոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել Թրքամոլին եք պահո՞ւմ, թուրքի ճամփեն եք բացում. Տավուշում գերլարված է (տեսանյութ) Հայաստանը Բաքվից գազ կգնի՞Վեդիի ոստիկանության բաժնում եմՓաշինյանը գտել է ևս մեկ իրեն տապալելու փորձ՝ երրորդը կես տարվա ընթացքում Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Ալիևը Բլինքենին ուղարկել է Ասանժի մոտ. Բաքուն փորձում է թա՞նկ վաճառել իրենՎիրավորանքներ, հայհոյանք․ Տիգրանաշենում լարված է Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանը Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ 2008թ. Արգենտինայի սենատը վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը. պատմության այս օրը (25ապրիլ)16-ամյա երկու պատանիներ էին դանակահարվել․ ի՞նչ է հայտնիԱմենաուժեղ մագնիսական փոթորիկը կհարվածի այսօր Երկրին․ ինչպե՞ս կազդի մարդկանց վրաՈւժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասինՀայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը
Ամենադիտված