ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրեմլում մատնանշել են Նավալնիի հետ կապված իրավիճակի անհեթեթությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի «թունավորման» իրադրության մեջ չափից շատ անհեթեթություն կա. Կրեմլում ոչ մեկի անհիմն խոսքերին չեն պատրաստվում հավատալ: Այս մասին հաղորդել է РИА Новости-ն:

- Մեզ ասում են, որ «Նովիչոկի» հետքերը շշի վրա են, բայց մասնագետն ասում է, որ եթե «Նովիչոկի» հետքերը շշի վրա են, ապա համենայն դեպս նրանք, ովքեր դրան դիպել են և մոտ են եղել, կարող էին վարակվել: Ինչպե՞ս կարող էր դա լինել: Դա բոլորովին չի համապատասխանում փորձագետի եզրահանգումներին: Եթե շիշ է եղել, ապա ինչու՞ են այն ինչ-որ տեղ տարել: Այսինքն՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ մեկը հետաքրքրված չէ հետաքննությամբ, - ասել է Պեսկովը:

Մամլո քարտուղարը նաև նշել է, որ նախագահի վարչակազմը քննչական գործողություններով չի զբաղվում, բայց ինչ-որ տեղ Ռուսաստանի տարածքում քիմիական զենքի հետքեր գտնելու դեպքում այդ մասին անմիջապես կզեկուցեին Վլադիմիր Պուտինին:

Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանը եվրոպացի մասնագետներից մանրամասն տվյալների է սպասում, և որ առանց դրանց՝ դժվար է պարզել կատարվածը:

Ավելի վաղ Նավալնիի Instagram-յան էջում հայտնվել է հայտարարություն այն մասին, որ Տոմսկի հյուրանոցի համարի (որտեղ նա մնացել է) շշի վրա «Նովիչոկի» հետքեր են գտել: ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ «հանցանշանը» հիմա գտնվում է Գերմանիայում:

Հայտնի է, որ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը 1990-ական թվականներից սկսած՝ «Նովիչոկ» ստանալու հնարավորություն է ունեցել: Բացի դրանից, այն ուսումնասիրել են մոտ 20 արևմտյան պետություններ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Շվեյցարիան, Չեխիան: Նախագահի 1992 թվականի հրամանագրի համաձայն՝ Ռուսաստանը դադարեցրել է դրա արտադրությունը քիմիական զենքի ոլորտում, իսկ 2017 թվականին ոչնչացրել է այդպիսի նյութերի ողջ պաշարը, ինչը հաստատվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular