Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերի 19-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը, վստահաբար, չի դավաճանի: Իսկ ստեղծագոծական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է: Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է՝ գանգատվեք գլխացավից։

Ցուլ: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել, իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են: Մի փորձեք բոլոր հարցերը միանգամից լուծել: Այսօր պետք է զինվեք համբերությամբ և ուշադիր լինեք, հատկապես եթե գործ ունեք զգայուն, խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ: Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել: Բոլոր նրանք, ովքեր այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա ընթացքում զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս: Տարբեր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Երկվորյակ: Սպասվում է օրվա լավ սկիզբ: Անգամ մանրուքներն ուրախություն կպարգևեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց, ով հակված չէ անշահախնդրորեն օգնելու ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Երկվորյակներ ծրագրած գնումները կհետաձգեն: Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Երկվորյակներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է:

Խեցգետին: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները: Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների, և այդ ամենը՝ հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Առյուծ: Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է՝ պարզվի, որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել, և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար, իսկ օտարերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն: Անձնական կյանքում նախընտրում եք թեթև ֆլիրտ և ոչ մեկի համար գլուխ չեք կորցնում: Լուրջ հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, իսկ արդեն կայացած զույգերին աստղերը հաջող օր են կանխատեսում:

Կույս: Օրվա առաջին կեսը լարված կանցնի: Հնարավոր են տհաճ խոսակցություններ, վեճեր: Հարաբերություններ պարզելու համար շատ ժամանակ ու ամուր նյարդեր կպահանջվեն: Նրանք, ում վստահել և ձեր համախոհն եք համարել, այսօր կփոխեն իրենց վերաբերմունքը, դավեր կնյութեն, թիկունքից հարված կհասցնեն: Օրվա երկրորդ կեսն առավել հանգիստ կանցնի: Կարող եք լավ ժամանակ անցկացնել սիրելիի հետ: Զերծ մնացեք ֆինանսական հարցեր քննարկելուց, քանզի դրանք կարող են լուրջ տարաձայնությունների պատճառ դառնալ:

Կշեռք: Մի կողմ թողեք բոլոր տագնապները և գործի անցեք: Զերծ մնացեք անիմաստ անհանգստությունից, մռայլ մտքերից և բարձր պահեք տրամադրությունը: Որքան շատ է զբաղվածությունը, այնքան հեշտ է պահպանել հոգեկան հավասարակշռությունը: Այսօր չեք ծուլանա, ստացված արդյունքները կգոհացնեն, աշխատանքի դիմաց կպարգևատրվեք: Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, որոնք այնքան էլ հաճելի չեն լինի: Ստիպված կլինեք շփվել մարդկանց հետ, ում ժամանակին նեղացրել եք, և մեղքի զգացումը հանգիստ չի տա ձեզ: Հնարավոր է գումարային շահույթ:

Կարիճ: Բոլոր հարցերում աստղերը ձեր կողմից են: Ստեղծված խնդիրները ձեզ չեն վախեցնի, մեծ ոգևորությամբ կհաղթահարեք բոլոր խոչընդոտները: Ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումները լավ կանցնեն: Նոր ծանոթների վրա հրաշալի տպավորություն կթողնեք: Անձնական հարաբերություններն անսպասելի զարգացում կստանան, ինչը հաճելիորեն կզարմացնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կգիտակցեն, որ պատրաստ են լուրջ քայլերի և նախաձեռնությունն իրենց ձեռքը կվերցնեն:

Աղեղնավոր: Առավոտյան կարևոր գործեր մի ձեռնարկեք: Այս ժամանակահատվածն այնքան էլ նպատակահարմար չէ լուրջ որոշումներ կայացնելու համար: Վրիպումների, թյուրիմացությունների հավանականությունը մեծ է: Անհանգստությունը շատ է, սկսած գործերը ժամանակին ավարտին հասցնել չի հաջողվի: Կեսօրին իրավիճակը կփոխվի, և կկարողանաք գործի անցնել: Երեկոն հարմար է ոչ պաշտոնական հանդիպումների, սիրային ժամադրությունների, ընտանեկան միջոցառումների համար: Հյուրեր կընդունեք, հնարավոր են հաճելի անակնկալներ, նվերներ: Հանգամանքները լավ կդասավորվեն, և ֆինանսական վիճակը կփոխվի դեպի լավը:

Այծեղջյուր: Այսօր անսովոր քայլերի կդիմեք, օրիգինալ լուծումներ կգտնեք, ինչը կզարմացնի ոչ միայն շրջապատի մարդկանց, այլ նաև ձեզ: Հնարավոր են որոշ իրադարձություններ, որոնք հիմնովին կփոխեն ձեր կյանքը, եթե, իհարկե, ինքներդ հանգամանքներին դեմ դուրս չգաք: Ղեկավարությոան հետ հնարավոր են տարաձայնություններ, լուրջ կոնֆլիկտներ թույլ չեք տա, սակայն հարաբերություններում որոշակի լարվածություն կզգացվի: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Սննդային թունավորման վտանգը մեծ է: Հրաշալի օր է վնասակար սովորություններից հրաժարվելու, առողջ ապրելակերպի անցնելու համար:

Ջրհոս: Աստղերը կանխատեսում են թեթև և հաճելի օրվա սկիզբ: Ինքնավստահ եք, հավատում եք, որ հեշտությամբ կարող եք ցանկացած նպատակի հասնել: Սակայն այսօր հիասթափություններն անխուսափելի են: Հանդիպումները չեն արդարացնի սպասելիքները, ֆինանսական խնդիրներ կծագեն: Երեկոյան գործնական ակտիվություն կնկատվի: Նշանի շատ ներկայացուցիչներ կաշխատեն ոչ թե հարկադրաբար, այլ սեփական նախաձեռնությամբ: Հարազատների հետ վեճերից խուսափել չի ստացվի, սակայն ձեզ կհաջողվի հաշտության եզրեր գտնել: Երեխաների հետ լեզու գտնելու հարցում ևս մեծ ջանքեր կպահանջվեն:

Ձկներ: Փորձեք կենտրոնանալ: Այսօր լուրջ մոտեցում ցուցաբերեք անգամ մանրուքներին: Այն գործերը, որոնք նախկինում հեշտ են տրվել, այսօր շատ ջանքեր ու ժամանակ կպահանջեն: Այսօր չափազանց դյուրագրգիռ եք, ինչի արդյունքում հնարավոր է՝ թշնամիներ ձեռք բերեք: Երեկոյան փորձեք թուլանալ: Այդ հարցում կօգնեն ընկերներն ու մտերիմները: Նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Սիրելի մարդկանց ուշադրությունն ու հոգատարությունը հաճելի պահեր կպարգևեն: Ժամադրության հրավեր կստանաք, և այն ընդունելու դեպքում չեք զղջա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное