Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «սխալնների» ծաղկեփունջը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ֆեյսբուքյան ծավալուն գրառմամբ, որտեղ նա անդրադարձել էր իշխանության «ճիշտ» և «սխալ» լինելու մասին դեբատին ու ներկայացրել է հաղթանակի հասնելու գործում սխալվելու կարևորության մասին իր թեզերը։ Եթե ավելի անկեղծ՝ իրականում Փաշինյանի ներկայացրած թեզերն առնվազն հետաքրքիր են ու քննարկելի, և դրական կլինի, եթե դրանք դառնան հանրային-քաղաքական բանավեճի առարկա, ի տարբերություն այն էժանագին հայհոյախոսության, որը նաև ու առավելապես Նիկոլի կողմից գեներացվում է քաղաքական կյանքում։ Իսկ մյուս կողմից, սակայն, Փաշինյանի դիրքորոշումն ունի հայեցակարգային թերություն։ Նա չի տարանջատում «սխալների» կարգավիճակները և, ամենակարևորը՝ սխալման թույլատրելի միջակայքը, ինչը պետական կառավարման ասպարեզում կարող է ճակատագրական ու անգամ կործանարար լինել։ Մասնավորապես, Փաշինյանը չի տարադասում ռազմավարական ու մարտավարական սխալները, որովհետև այդպես վարվելու դեպքում ստիպված պետք է լինի արձանագրել, որ, եթե մարտավարական սխալները կարող են անգամ դրական ազդեցություն ունենալ, ապա ռազմավարական սխալների վնասները կարող են լինել անդառնալի։

Ի դեպ՝ Փաշինյանի իշխանության խոցելիությունը պայմանավորված է ոչ միայն օբյեկտիվ հիմք ունեցող մարտավարական, այլ՝ ռազմավարական սխալներով։ Սկսած ՌԴ հետ հարաբերությունների փչացումից  մինչև դատարանների շրջափակման կոչ, ՍԴ-ի շուրջ գործընթացներ, վերջացրած տնտեսության զարգացման հայեցակարգային ծրագրի բացակայությունից մինչև կադրային խայտառակ քաղաքականություն, սրանք և այլ շատ չթվարկվածները բոլորը ռազմավարական սխալներ են, որոնք կարող են ունենալ անվերականգնելի հետևանքներ։ Ահա այդ սխալները ներելի ու խրախուսելի չեն, ի հակադրություն Փաշինյանի՝ լիրիկական զեղմամբ բավական պերճախոս կերպով ներկայացրած «կենարար սխալների»։ Եվ չափազանց վտանգավոր է, եթե երկրի ղեկավարը չի գիտակցում սխալների այս կարգավիճակների տարբերությունն ու պատճառահետևանքային կապը, կամ գիտակցում է, սակայն միտումնավոր կերպով աղճատված է ներկայացնում իրականությունը։

Ընդհանուր առմամբ Նիկոլ Փաշինյանի ծավալուն մտորումը հիմնված է «չի սխալվում նա, ով ոչինչ չի անում» հայտնի թեզի վրա։ Համենայնդեպս, այդպիսի տպավորություն է ստացվում։ Բայց եթե դա այդպես է, ուրեմն տեղին է նաև հակադարձումը, որ ճակատագրական սխալներ է թույլ տալիս նա, ով չի գիտակցում իր սխալների նշանակությունը և առաջնորդվում է անսխալականության բարդույթով, որը Նիկոլ Փաշինյանը վերամեկնել է «սխալականության» դոկտրինով։

Անդրանիկ Կիրակոսյան

www.1or.am

Ինչպե՞ս դուրս գալ պահքից Կրակոցներ, արտակարգ իրավիճակ Եղեգնաձորում Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան Ինչո՞ւ ադրբեջանական AzTV-ն չի հրապարակել ապօրինի բանտարկված Արայիկ Հարությունյանի հարցազրույցը Ալիևը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընդգծված վատ վերաբերմունք է ունեցել, անգամ հրաժարականն էր պահանջում. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ) «Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին»Կա 80 դեպք, երբ զենքը ցած են դրել և հայտնվել Ադրբեջանում, հետո նրանց ճակատագիրն անհայտ է դարձել Արբանյակները ֆիքսել են դեպի ռուսական նավահանգիստ գնացող հյուսիսկորեական տանկերներՓաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Հայտնի են ԽՍՀՄ Խնայբանկում ավանդի դիմաց փոխհատուցման նոր ցուցակներում համարների միջակայքերըՍյունիքի մարզում դատավոր է նշանակվել 5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ․ Ռուբեն ՄխիթարյանԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձըՀունաստանում երկու ուժգին երկրաշարժեր են գրանցվելԺամկետն անցած հավկիթեր են հայտնաբերվելՕրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է Հռոմի պապը լվացել է 12 կին բանտարկյալների ոտքերը (լուսանկարներ) Գվարդիոլան կհեռանա «Մանչեսթեր Սիթիից» Ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը փոխվելու է․ ի՞նչ է հայտնի ՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Կարճատև անձրև, քամու ուժգնացում. ինչ եղանակ կլինի Ներքին Հանդում դպրոցականներն ադրբեջանական դիպուկահարների նշանառության տակ են․ ԹաթոյանՕդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 3 սպանության փորձ, մեկը՝ հաջողված․ 40–ամյա բնակիչը խոստովանել է Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան«Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Խուզարկվել է նաև Ժիրայր Սեֆիլյանի բնակարանը Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էՎաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով «Հայաստանը տանում է դեպի փլուզում». ԼավրովԱրգելափակվել են «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքի երկու հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում․ Ավետ Պողոսյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 1920թ. Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ. պատմության այս օրը(29 մարտ)Խուզարկվում է Վոլոդյա Ավետիսյանի տունըՄեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին. Իվետա Տոնոյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՓաշինյանական իշխանությունը կոշտ դիմադրության է արժանանում, սակայն ընթացքը կասեցնել չի լինի․ Տիգրան ԱբրահամյանՌուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Արտակարգ դեպք ԵրևանումԱնկում տարադրամի շուկայումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում4 զn՞հ. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթում
Ամենադիտված