ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ Հիպոկրատի երդում, երբ խոսքը սեփական ամբիցիաները բավարարելուն է վերաբերում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքից ազատման լուրից հետո պարզ դարձավ, որ կենտրոնի ողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները, բոլորն ամբողջությամբ ազատման դիմում են ներկայացրել հոկտեմբերի մեկից և հոկտեմբերի մեկից աշխատանքի դուրս չեն գալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը, նշելով, որ հեղափոխությունից հետո բժիշկ Սամվել Դանիելյանը հրավիրվեց ղեկավարելու արյունաբերական կենտրոնը, ով ստիպված էր նախորդ ռեժիմի ժամանակ որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից:

«Նրա նշանակումը թույլ տվեց միավորել ամբողջ ոլորտը և ահռելի արդյունքներ գրանցվեցին: Նախարարությունը, առանց որևէ բան ասելու, ծանուցում է ուղարկում, որ նրա աշխատանքային պայմանագիրը լուծվում է»,-ասել է Գ. Թամամյանը:

Կոլեկտիվի՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակը ևս անաձագանք չմնաց: Ն. Փաշինյանը հանձնարարեց Առողջապահության նախարարին երկարաձգել տնօրենի պայմանագիրը, միևնույն ժամանակ նշելով, որ կոլեկտիվի այս կեցվածքը անարձագանք չի մնա:

«Չթաքցնեմ, տարակուսած եմ, որ այս պատմության ընթացքում որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք: Ամեն դեպքում նման կեցվածքը չի կարող անարձագանք մնալ, առնվազն ստուգելու համար տպավորությունների և իրականության հարաբերությունները»,- նշել է վարչապետը:

Առանց կասկածի տակ դնելու բժիշկների մասնագիտական որակները հարց է ծագում, թե ինչպես կարող է հիվանդ երեխաներին անպաշտպան թողնելու հաշվին մի ողջ կոլեկտիվ որոշի, ինչ-ինչ ամբիցիաներ բավարարելու համար նման քայլի գնալ: Ստացվում է Հիպոկրատին տված երդումը կարելի է ոչ միայն ստորադասել սեփական ամբիցիաներին, այլև սաբոտաժով զբաղվել, երբ խոսքը պաշտոն ունենալ-չունենալուն է վերաբերում: Եվ այս պայմաններում ինչպե՞ս որակել այն բժիշկներին, որոնք առանց երկմտելու կարող են առանց խնամքի թողնել հիվանդ երեխաներին, լավ իմանալով, որ նրանց կյանքը մազից է կախված: Ինչպես ժողովուրդն է ասում՝ առանց կրակ ծուխ չի լինում, բայց զարմանալի է, որ բժիշկները կարող են նաև մեկ ակնթարթում մոռանալ իրենց առաքելության մասին և անպաշտպան երեխաների գործոնն օգտագործել  ինչ-որ պաշտոնում մի քանի ամիս ավել մնալու համար: Սա, իրոք, խոսում է ոլորտում առկա անառողջ մթնոլորտի մասին, բայց պայքարի նման եղանակը չի կարող ընդունելի լինել, առավել ևս, երբ խոսքը ծանր հիվանդությամբ տառապողների մասին է, ովքեր նման էմոցիոնալ ցնցումների պատճառով կարող են պարզապես մահանալ:

 Արմինե Գրիգորյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular